Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդված 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգի» 39-րդ կետի դրույթներով, հիմք ընդունելով Հաշվառման /չափագրման/ տվյալների մուտքագրման տեղեկանքը, տրված՝ 2023-12-24 ծածկագիր՝ 20235EWTWE, հաշվի առնելով, որ ինքնակամ շինությունն իրականացրած քաղաքացի Գագիկ Սեյոժայի Նալբանդյանը, իր 2024 թվականի փետրվարի 2-ի դիմումով ընդունել է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օրինական ճանաչված և Անի համայնքի սեփականությունը համարված 54․82 քառակուսի մետր արտաքին մակերեսով բնակելի տան շինության, 169․95 քառակուսի մետր օժանդակ շինությունների /ավտոտնակ՝ 130․50, օժանդակ շինություն՝ 29․87, աստիժանավանդակ՝ 2․65, պարիսպ՝ 6․93 քառակուսի մետր/ և նրանց պահպանման ու սպասարկման համար նախատեսված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի սեփականություն հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 08-118-0025-0071 կադաստրային ծածկագրով 0․04262 հեկտար մակերեսով հողամասի (Վկայական 0711202408-0055, անշարժ գույքի հասցեն` մարզ Շիրակի, Անի համայնք, գյուղ Քարաբերդ, 1-ին փողոց, 29/1 բնակելի տուն) ուղղակի վաճառքով գնման նախապատվության իրավունքը. 1. Համայնքի ղեկավարի առաջարկությամբ, տալ համաձայնություն` օրինական ճանաչված և Անի համայնքի սեփականությունը համարված 54․82 քառակուսի մետր արտաքին մակերեսով բնակելի տան շինությունը, 169․95 քառակուսի մետր արտաքին մակերեսով օժանդակ շինությունները /ավտոտնակ՝ 130․50, օժանդակ շինություն՝ 29․87, աստիժանավանդակ՝ 2․65, պարիսպ՝ 6․93 քառակուսի մետր/ և նրանց պահպանման ու սպասարկման համար նախատեսված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի սեփականություն հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 08-118-0025-0071 կադաստրային ծածկագրով 0․04262 հեկտար մակերեսով հողամասը (Վկայական 0711202408-0055, անշարժ գույքի հասցեն` մարզ Շիրակի, Անի համայնք, գյուղ Քարաբերդ, 1-ին փողոց, 29/1 բնակելի տուն) գնման նախապատվության իրավունքով, ուղղակի վաճառքով 330 857 (երեք հարյուր երեսուն հազար ութ հարյուր հիսունյոթ) Հայաստանի Հանրապետության դրամ ընդհանուր արժեքով վաճառել կառուցապատողին, քաղաքացի` Գագիկ Սեյոժայի Նալբանդյանին /Անձնագիր՝ AS0360955, տրված՝ 06.09.2018թ, 022-ի կողմից, հաշվառման հասցե՝ մարզ Շիրակ, Անի համայնք, գյուղ Քարաբերդ, 1-ին փողոց, տուն 29, հետագայում՝ Քաղաքացի/:
2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավար՝ Ա. Սարիբեկյանին. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքացու հետ կնքել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր և ապահովել սույն որոշումից բխող իրավունքների պետական գրանցումը՝ Քաղաքացու միջոցներով:
3. Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: |