Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, <<Քաղաքաշինության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի <<ժ>> ենթակետի, 28-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում կառուցապատման նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման կարգի» 125-րդ կետի, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 1541-րդ հոդվածի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անիի համայնքապետարանի աշխատանքային խմբի կողմից քաղաքացիներ՝ Գևորգ, Գոհարիկ, Վարդան և Նարեկ Սահակյանների կողմից /հետագայում՝ կառուցապատող/ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Սառնաղբյուր բնակավայր, 6-րդ փողոց, 2-րդ նրբանցք, թիվ 2 հասցեում անհատական բնակելի տան կառուցման համար Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավարի կողմից տրամադրված <> փետրվարի 2023 թվականի N 6 շինարարության թույլտվությամբ սահմանված ժամկետում շինարարությունը չավարտելու փաստի հիմքով քաղաքացի՝ Գևորգ, Գոհարիկ, Վարդան և Նարեկ Սահակյանների կողմից Վարչական իրավախախտում թույլ տալու վերաբերյալ կազմված 2025 թվականի ապրիլի 11-ի արձանագրությունը և կառուցապատողի 2025 թվականի մարտի 11-ի դիմումը՝ կառուցապատվող օբյեկտի նախահաշվային արժեքի վերաբերյալ.
1․ Կառուցապատումը համապատասխան քաղաքաշինական գործունեության համար սահմանված քաղաքաշինական նորմերով նախատեսված ժամկետներում շինարարությունը չավարտելու համար քաղաքացիներ Գևորգ, Գոհարիկ, Վարդան և Նարեկ Սահակյանների նկատմամբ նշանակել 75 000 (յոթանասուն հինգ հազար) Հայաստանի Հանրապետության դրամ տուգանք, որը ենթակա է մուծման Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անիի համայնքապետարանի բյուջեի 900495101124 հաշվարկային հաշվին` 15 օրվա ընթացքում:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կառուցապատողին պատշաճ կարգով իրազեկման օրվան հաջորդող օրվանից։