Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 13-րդ հոդվածի 6-րդ մասի, 81-րդ հոդվածի 3-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված <<Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի տրամադրման կարգի>> 44-րդ կետի <<ը>> ենթակետի դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվա¬կանի oգոuտոuի 13-ի N 599 որոշմամբ ստեղծված հողերի oգտագործման ժամանա¬կավոր uխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի 2015 թվականի հուլիսի 23-ի թիվ 105 դրական եզրա¬կա¬ցու¬թյունը, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի 2009 թվականի մարտի 31-ի N 38-Ա հրամանով տրամադրված օգտակար հանածոյի արդյունահանման 31.01.2013թ. ՇԱԹՎ-29/400 (նախկինը՝ 14/586) թույլտվությունը, լեռնահատկացման 31.01.2013թ. թիվ ԼՎ-400 ակտը, օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով ընդերքօգտագործման 31.01.2013թ N ՊՎ-400 պայմանագիրը, համաձայն որի «ԱՐԹՈՒՐ ՄՈՒՐԱԴԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը թույլաված է մինչև 2034 թվականի մարտի 13-ը Անի համայնքի Բագրավան բնակավայրի տարածքում գտնվող Ռունազի պեմզային տուֆի հանքավայրում տուֆ քարի արդյունահաման աշխատանքներ իրականացնել, հաշվի առնելով ընկերության գծադիր տնօրենի 2024 թվականի հունվարի 26-ի դիմումը․ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանին որոշում է`
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Բագրավան բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, համայնքի սեփականությունը հանդիսացող արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների նպատակային նշանակության, ընդերքի օգտագործման համար տրամադրված հողամասերի գործառնական նշանակության 08-022-0157-0006 կադաստրային ծածկագրով 4.39971 հեկտար մակերեսով հողամասը (Վկայական՝ 28022022-08-0055) տուֆ քարի արդյունահանում կազմակերպելու նպատակով, մինչև՝ 2034 թվականի մարտի 13-ը, 250 000 (երկու հարյուր հիսուն հազար) Հայաստանի Հանրապետության դրամ տարեկան վարձավճարով վարձակալության տրամադրել «ԱՐԹՈՒՐ ՄՈՒՐԱԴԻ» սահմանափակ պատասխանատվության ընկերությանը (Պետական ռեգիստրի գրանցման վկայականի համար՝ 273․110․03015, գրանցման ամսաթիվ՝ 2001-07-19, ՀՎՀՀ՝ 01539983, Գործադիր տնօրեն՝ Անուշավան Ժորայի Գևորգյան հետագայում Ընկերություն)։
2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավար` Արման Սարիբեկյանին. ա) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության հետ կնքել հողամասի վարձակալության պայմանագիր: բ) Սույն որոշումից բխող իրավունքները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա են պետական գրանցման` Ընկերության միջոցներով:
3. Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: |