Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Սարգիս Կառլենի Մելքոնյանի կողմից՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավարին ներկայացված 2025 թվականի մարտի 25-ի դիմումը: Ղեկավարելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 16-րդ մասի, «Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Սարակապ բնակավայրի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 15․12․1991 թվականի N 11 որոշումից 20․11․2024 թվականին տրամադրված քաղվածքը, ըստ օրենքի ժառանգության իրավունքի լրացուցիչ վկայագիրը կնքված 10․03․2025 թվականին, ժառանգական գործ՝ թիվ 35(2008թ․), գրանցված գրանցամատյանում՝ 1247 թվով, հաշվի առնելով որ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Սարակապ բնակավայրի 6-րդ փողոց թիվ 1 բնակելի տուն հասցեում գտնվող 08-103-0007-0008 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասում առկա շինությունները կառուցվել են մինչև 2001 թվականի մայիսի 15-ը,նրանց պահպանման ու սպասարկման համար առանձնացված 0,165559 հեկտար հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում․որոշում եմ՝
1. Վերականգնել գույքային իրավունքները և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի, Անի համայնքի, Սարակապ բնակավայրի 6-րդ փողոց թիվ 1 հասցեում գտնվող 08-103-0007-0008 կադաստրային ծածկագրով 0,165559 հեկտար բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի և նրանում առկա մինչև 2001 թվականի մայիսի 15-ը կառուցված շինությունների նկատմամբ ճանաչել՝ Սարգիս Կառլենի Մկրտչյանի /ծնված 15․09․1966 թվականին,անձնագիր AU0594457, տրված 022-ի կողմից 25․01․2022 թվականին/, Սոֆիա Կառլենի Մելքոնյանի /ծնված 20․05․1964 թվականին, անձնագիր AV0613491, տրված 022-ի կողմից, 25․01․2023 թվականին/, Զոհրա Արզումանի Մելքոնյանի /ծնված 01․04․1940 թվականին, անձնագիր AL0589349, տրված 022-ի կողմից 22.01.2024 թվականին/ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը: 2. Հողամասի սահմանները որոշվում են համապատասխան որակավորում ունեցող մասնագետի կողմից կազմված և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով։ 3․ Հողամասում առկա են մինչև 2001 թվականի մայիսի 15-ը կառուցված ինքնակամ շինություններ։ 4. Որոշումն ուժի մեջ է մտնում քաղաքացուն սույն որոշման մասին պատշաճ ծանուցման պահից։