Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 1997 թվականի մարտի 14-ի N 51 որոշման 7-րդ հավելվածով սահմանված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Բագրավան գյուղական համայնքի սեփականության գույքի ցանկը․
1․ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Բագրավան բնակավայրի 4-րդ փողոցի թիվ 25 հասցում գտնվող 08-022-0009-0016 կադաստրային ծածկագրով 0,12166 հա հողամասը, նրանում առկա բնակելի տունը և բնակելի օժանդակ շինությունները ճանաչել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի սեփականությունը:
2․ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Բագրավան բնակավայրի 1-ին փողոցի թիվ 18 հասցում գտնվող 08-022-0004-0009 կադաստրային ծածկագրով 0,195 հա հողամասը, նրանում առկա բնակելի տունը և բնակելի օժանդակ շինությունները ճանաչել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի սեփականությունը:
3․ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Բագրավան բնակավայրի 1-ին փողոցի թիվ 6 հասցում գտնվող 08-022-0004-0003 կադաստրային ծածկագրով 0,22988 հա հողամասը, նրանում առկա բնակելի տունը և բնակելի օժանդակ շինությունները ճանաչել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի սեփականությունը:
4․ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Բագրավան բնակավայրի 3-րդ փողոցի թիվ 13 հասցում գտնվող 08-022-0007-0016 կադաստրային ծածկագրով 0,095 հա հողամասը, նրանում առկա բնակելի տունը և բնակելի օժանդակ շինությունները ճանաչել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի սեփականությունը:
5. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանին. Սահմանված կարգով դիմել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտե՝ գույքերի նկատմամբ համայնքի սեփականության իրավունքը պետական գրանցման ենթարկելու համար:
6. Համապատասխան որակավորում ունեցող մասնագետի կողմից կազմված հողամասերի, նրանցում առկա բնակելի տների և բնակելի օժանդակ շինությունների հատակագծերը կցվում են որոշմանը: 7․ Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից։