Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 10-րդ, 11-րդ մասերի, 18-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի, «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ մասի, 20-րդ հոդվածի 1-ին մասի /բացառությամբ 8-րդ կետի/ դրոիյթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի 2025 թվականի հունվարի 7-ի N 02․1/11․2/00044-2025 գրությունը՝ <<Սոցիալական աջակցության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկման վերաբերյալ պարզաբանումների մասին․ 1․ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքում սահմանել դրամական հատուցման ծառայությունների տրամադրման չափորոշիչները՝ համաձայն հավելվածի:
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |