Այսօր: Հինգշաբթի, 21 Նոյեմբերի 2024թ.
Անիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 89
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Հանրային քննարկում N 2
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Անի ՀԱՄԱՅՆՔ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնք
ՀՀ Շիրակի մարզ, ք. Անի, 0242- 2-22-37, ani.shirak@mta.gov.am

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

01 նոյեմբերի 2023 թվականի N 2

<<Սոլար Սթար>> ՍՊ ընկերության կողմից, ՀՀ Շիրակի մարզի Անի համայնքի Բագրավան բնակավայրի 17-րդ փողոց, թիվ 6/1 հողամաս հասցեում նախատեսվող, արևային ֆոտովոլտային կայանի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում

2023 թվականի նոյեմբերի 1-ին ժամը 12։00-ին <<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենք /2014/ հունիսի 21-ի ՀՕ-110-Ն Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին/փոփոխությունները 2023 թվականի մայիսի 3/ ՀՀ Օրենքի, ինչպես նաև ՀՀ կառավարության 19․11․2014 թվականին թիվ 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով տեղի ունեցավ <<Սոլար Սթար>> ՍՊ ընկերության կողմից, ՀՀ Շիրակի մարզի Անի համայնքի Բագրավան բնակավայրի 17-րդ  փողոց․ թիվ 6/1 հողամաս հասցում նախատեսվող, արևային ֆոտովոլտային կայանի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումը։

Բացման խոսքով հանդես եկավ Արտյոմ Պետրոսյանը՝ Բագրավան համայնքի ղեկավար՝ նշեց, որ հանրային քննարկումը վերաբերվում է <<Սոլար Սթար>> ՍՊ ընկերության կողմից, Բագրավան բնակավայրի 17-րդ փողոց, թիվ 6/1 հողամաս հասցեում նախատեսվող, արևային ֆոտովոլտային կայանի կառուցմանը։

Գոհար Մինասյան՝ Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոնի մասնագետ․ ներկայացրեց, որ գործունեությունը գտնվում է փորձաքննության փուլում, ներկայացրեց փորձաքննության իրականացման հետ կապված գործընթացները։ Ներկայացրեց տեղեկատվություն արևակայանի լուծումների վերաբերյալ։

Նարեկ Փափազյան՝ <<Փաուեր էներջի>> ՍՊԸ տնօրեն-ներկայացրեց տեղեկատվություն արևակայանի լուծումների, աշխատատեղերի, սոցիալական աջակցության, հողի նպատակային նշանակության վերաբերյալ։

Ա․Դռնոյան՝ <<Նովալ>> ՍՊԸ ընկերության ներկայացուցիչ ներկայացրեց, որ հայտը կազմել է <<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի համապատասխան, նշեց, որ հայտը մշակելուց պահպանվել են Հայաստանում գործող, տարբեր ոլորտներին առնչվող բոլոր նորմատիվ իրավական ակտերի պահանջները։ Ներկայացրեց արևակայանի հնարավոր ազդեցությունները շրջակա միջավայրի բաղադրիչների վրա։ Ներկայացրեց, ֆոտովոլտային պանելների վնասվելուց կամ գործունեության ժամկետի ավարտից հետո ինչպիսի լուծումներ են նախատեսված։

Համայնքի ներկայացուցիչները հարցադրումներ հնչեցրեցին համայնքի սոցիալական աջակցությունների վերաբերյալ, աշխատատեղերի ստեղծման վերաբերյալ։

Նարեկ Փափազյանը- պատասխանեցին բարձրացված հարցադրումներին։

Բոլոր միաձայն հավանություն տվեցին նախագծի իրականացմանը, շնորհակալություն հայտնեցին Ձեռնարկողին համայնքում կատարված սոցիալական աջակցության համար։

Արտյոմ Պետրոսյանը շնորհակալություն հայտնեց ներկաներին և եզրափակեց հանրային լսումը։

 



Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



Պաշտոնական էլ. փոստ` 50840903@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner