Այսօր: Երկուշաբթի, 31 Մարտի 2025թ.
Անիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 122
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 42-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԱՐՄԱՆ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Անի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
<<ՊՐԵՍ ՍՏԵՆԴ>> ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՄԱՐԶ ՇԻՐԱԿ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔ ՔԱՂԱՔ ՄԱՐԱԼԻԿ ՀՐ․ ՇԱՀԻՆՅԱՆ ՓՈՂՈՑ 16/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԿՐՊԱԿԻ ՇԵՆՔԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՈՒ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ 0,00062 ՀԵԿՏԱՐ ՀՈՂԱՄԱՍԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՎԱՐՁԱՎՃԱՐԻ ՉԱՓԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշման 2-րդ կետով հաստատված <<Հողամասի վարձակալության մասին պայմանագրի>> 10-րդ և 18-րդ կետերը, հաշվի առնելով Անի համայնքի ղեկավարի և <<ՊՐԵՍ ՍՏԵՆԴ>> սահմանափակ պատասխանատվության ընկերության /հետագայում Կողմեր/ միջև կնքված <<Հողամասի վարձակալության մասին>> 2015 թվականի դեկտեմբերի 24-ին կնքված պայմանագրի 10-րդ և 18-րդ կետերը և կողմերի միջև ձեռք բերված համաձայնությունը․

1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավարի և <<ՊՐԵՍ ՍՏԵՆԴ>> սահմանափակ պատասխանատվության ընկերության միջև 2015 թվականի դեկտեմբերի 24-ին կնքված <<Հողամասի վարձակալության մասին>> պայմանագրի /հետագայում՝ Պայմանագիր/ 15-րդ կետով սահմանված վարձակալության ժամեկտը երկարացնել 5 /հինգ/ տարով՝ մինչև 2032 թվականի դեկտեմբերի 24-ը։

2․ Սույն որոշման 1-ին կետում նշված Պայմանագրի 8-րդ կետով նախատեսված հողամասի տարեկան վարձավճարի չափը սահմանել 20 000 /քսան հազար/ Հայաստանի Հանրապետության դրամ։

3․ Անի համայնքի ղեկավար Ա․ Սարիբեկյանին․ ա) ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով Վարձակալի հետ կնքել համապատասխան համաձայնագիր։ 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՐՄԱՆ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՄԱՆ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1
0242- 2-22-37
ani.shirak@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50840903@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner