Այսօր: Հինգշաբթի, 26 Դեկտեմբերի 2024թ.
Անիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 20
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 89-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՄԱՐՏԻՐՈՍ ԴԱՐԲԻՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Անի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 20-Ի N 5-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

2022 թվականի սեպտեմբերի  25-ին Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանու հերթական ընտրություններիանցկացմանհամար տեղամասային կենտրոն է սահմանվել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Լանջիկ բնակավայրի մանկապարտեզի շենքը, հասցեն՝ 1-ին փողոց, թիվ 29, որը գտնվում է գյուղի կենտրոնում, կենտրոնական փողոցին կից և որևէ մեկի կողմից չի շահագործվում /չկա որևէ ռիսկ ընտրական գործընթացի վրա ազդեցության/, գտնվում է պատշաճ ու կահավորված վիճակում, իսկ ինչ վերաբերում  է Լանջիկի միջնակարգ դպրոցի շենքին տեղամասային կենտրոն սահմանելու վերաբերյալ, ապա այն չի համապատասխանում սահմանված պահանջներին /թեքահարթակի բացակայություն և այլն/, բացի այդ Ծովիկ Հովհաննիսյանը՝ դպրոցի նախկին տնօրեն, տնօրենի պաշտոնի հավակնորդ, հանդիսանում է Անի համայնքի ավագանու անդամի թեկնածու, ով ներկայացնում է ռիսկ ընտրական գործընթացում ընտրողների վրա ընտրատեղամասում ազդեցություն գործելու հարցում և ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին  մասի 1-ին կետի և  34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերի դրույթներով

ՀայաստանիՀանրապետությանՇիրակիմարզի Անի համայնքիավագանին

 որոշումէ

 

1 Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Լանջիկ բնակավայրիվարչական ղեկավարի նստավայրը ժամանակավորապես, մեկ ամիս ժամկետով սահմանել

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Լանջիկ բնակավայրի մանկապարտեզի շենք, հասցեն՝ բնակավայր Լանջիկ 1-ին  փողոց, թիվ 29։

2 Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Լանջիկ բնակավայրում  տեղամասայինընտրականկենտրոն սահմանել

<<Լանջիկի համայնքային կենտրոն>>-ը, հասցեն՝ Լանջիկ բնակավայր, 2-րդ փողոց, 29 շենք:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ                       
ՄԱՐՏԻՐՈՍ ԴԱՐԲԻՆՅԱՆ


Նախագիծ կազմող ՄԱՐՏԻՐՈՍ ԴԱՐԲԻՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1
0242- 2-22-37
ani.shirak@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50840903@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner