Նշել, որ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2021 թվականի հունիսի 10-ի օրինական ուժի մեջ մտած վճիռով /քաղաքացիական գործ՝ ՇԴ3/1834/02/20/ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Մարալիկ քաղաքի Նոր թաղամաս, 5-րդ փողոց, թիվ 145 տան նկուղային հարկի նկատմամբ, որը հետագայում կատարված հողային աշխատանքների արդյունքում ստացել է կիսանկուղի կարգավիճակ, ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչվել է քաղաքացի Գագիկ Ռաֆիկի Աղաբաբյանի /հետագայում քաղաքացի/ սեփականությանը, որի վրա որի վրա քաղաքաշինական նորմերի ու կանոններին համապատասխան /ճարտարապետա-հատակագծային առաւադրանք, նախագիշ, շինարարության թույլտվություն, ավարտական փաստաթղեր/ կառուցված է եղել բնակելի տուն, իսկ հարևանությամբ ավտոտնակի անավարտ շինություն։
Քաղաքացին դեռևս 2019 թվականից Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտե ներկայացրել է համապատասխան փաստաթղթեր անշարժ գույքի նկատմամբ իրավունքները պետական գրանցման ենթարկելու համար, ակայն Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի <<Գույքի նկատմամբ իրավունքի (սահմանափակման) պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին>> 01/02/2019թ,N Կ– 29/01/2019-42-0014, 08/11/2021թ․ N Կ-08112021-08-0133, 15/08/2022 փաստաթղթի N Կ 15082022-08-0041, 23/09/2022թ․ N Կ 23092022-08-0150, 10/11/2022թ, N Կ-10112022-08-0134, 06/02/2023թ․ N Կ-06022023-08-0264, 20/02/2023թ․ N Կ- 20022023 -08-0154, 24/02/2023թ․ N Կ-24022023-08-0074, 17/11/2023թ․ N Կ-17122023-08-0228, 30/04/2024թ․ N Կ-30042024-08-0233, 12/06/2024թ․ N Կ-12062024-08-0154, 27/06/2024թ․ N Կ-27062024-08-0078, 15/08/2024թ․ N Կ-15082024-08-0165, 31/10/2024 N Մ-31102024-08-0010 որոշումներովանշարժգույքինկատմաբքաղաքացուիրավունքներիպետականգրանցմանվարույթներըկասեցվելեն, որոնցում երբևէ նշված չի եղել բնակելի տան և ավտոտնակի շինությունները ինքնակամ դիտարկելու փաստի մասին։
Միայն Անի համայնքի ղեկավարի 2024 թվականի դեկտեմբերի 24-իN 2728 գրությանը ի պատասխան Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալի 2025 թվականի հունվարի 7-ի N ԱԳ/65-2025 գրությամբ հիմնավորում է ներկայացվել, որ շինությունը հանդիսանում է ինքնակամ։
Արդյունում, շինությունը սահմանված կարգով և ժամկետում Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեում չի հաշվառվել, որպես ինքնակամ և քաղաքացուն չի տրամադրվել ինքնակամ շինության հաշվառման /չափագրման/ տվյաների մուտքագրման տեղեկանք։
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանին, հիմք ընդունելով Անի համայնքի «Շիրակ-1» միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերը և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2021 թվականի հունիսի 10-ի օրինական ուժի մեջ մտած վճիռը /քաղաքացիական գործ՝ ՇԴ3/1834/02/20/՝ իր 2024 թվականի 2024 թվականի փետրվարի 29-ի N 26-Ա որոշմամբ, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Մարալիկ քաղաքի Նոր թաղամաս, 5-րդ փողոց, թիվ 145 տուն հասցեում գտնվող նկուղային հարկի շինության, որի վրա քաղաքաշինական նորմերի ու կանոններին համապատասխան կառուցվել է բնակելի տուն, պահպանման ու սպասարկման համար նախատեսված համայնքի սեփականություն հանդիսացող 08-003-0022 կադաստրային ծածկագրով հողատարածքում գտնվող բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0,0600 հեկտար մակերեսով հողամասը, ուղղակի վաճառքով, տվյալ հողի կադաստրային արժեքի չափով վաճառել է քաղաքացուն և հողամասի նկատմամբ ճանաչել քաղաքացու սեփականության իրավունքը։
Հիմք ընդունելով վերոշարադրյալը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ. մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված <<Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգի» 9-րդ, 10-րդ, 11-րդ, 13-րդ կետերի դրույթներով, հաշվի առնելով քաղաքացու կողմից Անիի համայնքապետարան ներկայացված 2025 թվականի հունիսի 20-ի դիմումը․
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2021 թվականի հունիսի 10-ի օրինական ուժի մեջ մտած վճիռով /քաղաքացիական գործ՝ ՇԴ3/1834/02/20/ քաղաքացի Գագիկ Ռաֆիկի Աղաբաբյանի սեփականությունը ճանաչված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Մարալիկ քաղաքի Նոր թաղամաս, 5-րդ փողոց, թիվ 145 հասցեում գտնվող նկուղային հարկի /կիսանկուղ/, որի վրա ինքնակամ կառուցվել է բնակելի տուն, իսկ հարևանությամբ՝ ավտոտնակի անավարտ շինություն, պահպանման ու սպասարկման համար նախատեսված, քաղաքացու սեփականությունը ճանաչված, 08-003-0022 կադաստրային ծածկագրով հողատարածքում գտնվող բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0,0600 հեկտար մակերեսով հողամասի վրա 2001 թվականի մայիսի 15-ից հետո ինքնակամ կառուցված 141,86 քառակուսի մետր ընդհանուր արտաքին մակերեսով բնակելի տունը, 38,59 քառակուսի մետր արտաքին մակերեսով ավտոտնակի օժանդակ շինությունը /հետագայում շինություններ/, բավարարում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգով» սահմանված ինքնակամ շինությունների օրինականացման պայմաններին, ինքնակամ կառուցված շինությունները ճանաչել օրինական:
2. Օրինական ճանաչված շինությունների և նրանց պահպանման ու սպասարկման համար նախատեսված հողամասի Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի նախագահի հրամանով հաստատված ձևին համապատասխան կազմված հատակագծերն ու շինությունների բնութագիրը կցվում են սույն որոշմանը:
3. Նշել, որ օրինական ճանաչված շինությունները՝
ա) չեն գտնվում հաստատված պետական կամ համայնքային նշանակության քաղաքաշինական համալիր ծրագրերով նախատեսված գոտիներում,
բ) չեն խախտում այլ անձանց իրավունքները և oրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չեն uպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը,
գ) կառուցված չեն Հայաuտանի Հանրապետության հողային oրենuգրքի 60-րդ հոդվածով uահմանված հողամաuերի վրա, ինչպեu նաև ինժեներատրանuպորտային oբյեկտների oտարման կամ անվտանգության գոտիներում,
դ) կառուցված են քաղաքաշինական նորմերի ու կանոններին համապատասխան,
ե) չեն առաջացնում հարկադիր uերվիտուտ պահանջելու իրավունք:
4. Ինքնակամ շինությունները օրինական ճանաչվելու համար սահմանել վճարների հետևյալ դրույքաչափերն ու վճարման պայմանները՝
ա) Բնակելի նշանակության շինությունները, որոնց ընդհանուր արտաքին մակերեսը կազմում է 180,45 քառակուսի մետր, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգի» 13-րդ կետի «ա և բ» ենթակետերի համաձայն, վաճառքի գինը շինության յուրաքանչյուր մեկ քառակուսի մետրի համար սահմանվում է բազային տուրքի 10-ապատիկի չափով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի N 1023-Ն որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 15-րդ գոտում ընդգրկված Մարալիկ քաղաքի համար սահմանված շինության 0.1028 գործակցի կիրառմաբ, վճարման ենթակա գումարի չափը կազմում է`
180,45 քառակուսի մետր X 10000 դրամ X 0.10028 = 185 503 (մեկ հարյուր ութսունհինգ հազար հինգ հարյուր երեք) Հայաuտանի Հանրապետության դրամ։
գ) Ինքնակամ շինությունների օրինականացման համար վճարի չափը սահմանվում է 185 503 (մեկ հարյուր ութսունհինգ հազար հինգ հարյուր երեք) Հայաuտանի Հանրապետության դրամ, որը ենթակա է մուծման Հայաuտանի Հանրապետության Շիրակի մարզի Անիի համայնքապետարանի բյուջեի 900495101447 հաշվեհամարին:
դ)Սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում սահմանված վճարը չվճարելու դեպքում՝ որոշումը համարվում է ուժը կորցրած:
5. Պարտավորեցնել քաղաքացուն սահմանված կարգով և ժամկետում կատարել օրինականացման համար սույն որոշմամբ սահմանված վճարումը և անշարժ գույքի նկատմամբ իրավունքները ենթարկել պետական գրանցման:
6. Որոշումն ուժի մեջ է մտնում քաղաքացու սույն որոշման մասին պատշաճ ծանուցման պահից: