Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի դրույթով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2025 թվականի մայիսի 5-ի N 41-Ն հրամանով հաստատված <<Նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի կազմակերպմանը ներկայացվող հիգիենիկ պահանջներ» հանրային առողջապահական նորմատիվը>> և հաշվի առնելով Անի համայնքի համայնքայիին ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրենների մասնակցությամբ անցկացված քննարկման արդյունքների վերաբերյալ կազմված 2025 թվականի նոյեմբերի 26-ի արձանագրությունը․ 1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի համայնքայիին ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի օրապահիկի գնաչափ սահմանել 400 /չորս հարյուր/ Հայաստանի Հանրապետության դրամ։
2․ Որոշումն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 5-ից։ |