ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՐԱԼԻԿ ՔԱՂԱՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ, ԲՆԱԿԵԼԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ 08-003-0020-0220 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ 0,04 ՀԵԿՏԱՐ, 08-003-0020-0221 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ 0,04 ՀԵԿՏԱՐ, 08-003-0017-0036 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ 0,03798 ՀԵԿՏԱՐ ԵՎ 08-003-0017-0028 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ 0,04 ՀԵԿՏԱՐ ՄԱԿԵՐԵՍՆԵՐՈՎ ՀՈՂԱՄԱՍԵՐՆ ԱՃՈՒՐԴՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ, ՕՏԱՐՄԱՆ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԳՆԵՐՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ մասերի, 68-րդ հոդվածի 5-րդ մասի դրույթներով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը. 1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Մարալիկ քաղաքի վարչական սահմաններում գտնվող, համայնքի սեփականությունը հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 08-003-0020-0220 կադաստրային ծածկագրով 0,04 հեկտար, 08-003-0020-0221 կադաստրային ծածկագրով 0,04 հեկտար, 08-003-0017-0036 կադաստրային ծածկագրով 0,03798 հեկտար և 08-003-0017-0028 կադաստրային ծածկագրով 0,04 հեկտար մակերեսներով հողամասերն /Վկայական՝ N 11042025-08-0023, հասցե՝ մարզ Շիրակ, Անի համայնք, քաղաք Մարալիկ, Բարեկամության փողոց 16/1 հողամաս, Վկայական՝ N 15042025-08-0007, հասցե՝ մարզ Շիրակ, Անի համայնք, քաղաք Մարալիկ, Հ․ Շիրազի փողոց 22/4 հողամաս, Վկայական՝ N 28032025-08-0002, հասցե՝ մարզ Շիրակ, Անի համայնք, քաղաք Մարալիկ, Նոր թաղամասի 7-րդ փողոց, 1 հողամաս, Վկայական՝ N 19062019-08-0029, հասցե՝ մարզ Շիրակ, Անի համայնք, քաղաք Մարալիկ, Նոր թաղամասի 7-րդ փողոց, 15 հողամաս/ օտարել աճուրդով:
2. Հաստատել սույն որոշման 1-ին կետով նախատեսված աճուրդով օտարվող հողամասերի մեկնարկային գներն ու աճուրդի պայմանները՝ համաձայն հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից։ |