Այսօր: Երկուշաբթի, 28 Հոկտեմբերի 2024թ.
Անիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 104
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



10 հոկտեմբերի 2024 թ.

ՎԱՐՉԱԿԱՆ ՏՈՒՅԺ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1. ՆԿԱՐԱԳՐԱԿԱՆ ՄԱՍ

ՀՀ Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավար՝ Արման Սարիբեկյանս, վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի (այսուհետ՝ օրենսգիրք) 275-րդ հոդվածով սահմանված կարգով, վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննության նախապատրաստելով, ղեկավարվելով՝ օրենսգրքի 2191 հոդվածով, 2024 թվականի հոկտեմբերի 09–ին, ժամը 12։00-ին Մարալիկ քաղաքում, դռնբաց վարույթի ընթացքում, քաղաքացի՝ Վարդան Ռազմիկի Հարությունյանի (հասցե՝ ՀՀ Շիրակի մարզ, ք․ Գյումրի, Գարեգին Ա փողոց,տուն 45) ներկայությամբ, օրենսգրքի 277–րդ հոդվածով սահմանված ժամկետների պահպանմամբ, 248–րդ հոդվածով սահմանված սկզբունքներով և 278–279–րդ հոդվածներով սահմանված կարգով քննելով՝ ՀՀ Շիրակի մարզի, Անիի համայնքապետարանի համայնքի աշխատակազմի աշխատակիցների կողմից 2024 թվականի սեպտեմբերի 19–ին կազմված, քաղաքացի՝ Վարդան Ռազմիկի Հարությունյանի կողմից Օրենսգրքի 54-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված վարչական իրավախախտում կատարելու վերաբերյալ արձանագրությունը և կից նյութերը, պարզեցի.

2․ ԳՈՐԾԻ ԼՈՒԾՄԱՆ ՀԱՄԱՐ ԷԱԿԱՆ ՓԱՍՏԵՐ ԵՎ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄՆԵՐ

Անի համայնքի աշխատակազմի աշխատակիցների կողմից օրենսգրքի 9–րդ, 251–րդ, 254–րդ և 255–րդ հոդվածներով սահմանված կարգով կազմվել է քաղաքացի՝ Վարդան Ռազմիկի Հարությունյանի կողմից Օրենսգրքի 54-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված վարչական իրավախախտում կատարելու վերաբերյալ արձանագրություն։ 2024 թվականի սեպտեմբերի 19–ին բացահայտվել և արձանագրվել է, որ քաղաքացի՝ Վարդան Ռազմիկի Հարությունյանի կողմից 54-րդ հոդվածի 2-րդ մասով կատարվել է իրավախախտում, մասնավորապես ինքնակամ զավթել է Անի համայնքին պատկանող հողամասը /ծածկագիր՝ 08-003-0126-0075/, առանց թույտվության ինքնակամ փոփոխել է հողամասի գործառնական նշանակությունը և հողատեսքը։ Քաղաքացի՝ Վարդան Ռազմիկի Հարությունյանը արձանագրության կրկնօրինակը ստացել է առձեռն։ Կազմված արձանագրության հիման վրա 2024 թվականի հոկտեմբերի 09-ին ժամը 12։00-ին իրականցվել է վարչական վարույթի լսումներ։ Վարչական վարույթի լսումներին ներկայացել է պատշաճ ծանուցված Վարդան Ռազմիկի Հարությունյանը, ով վարչական վարույթի լսումների ժամանակ չի առարկել, որ ինքնակամ փոփոխել է հողամասի գործառնական նշանակությունը և հողատեսքը Քաղաքացի՝ Վարդան Ռազմիկի Հարությունյանի կողմից վարչական իրավախախտում կատարելու հանգամանքը ապացուցված է 2024 թվականի սեպտեմբերի 19-ին պատշաճ կարգով կազմած արձանագրությամբ և կից ներկայացված նյութերով։ Օրենսգրքի 54-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ - Հողամասերի գործառնական նշանակությունը և հողատեսքերի ինքնակամ փոփոխելը` առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով: Օրենսգրքի 34-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն՝ վարչական իրավախախտման համար պատասխանատվությունը ծանրացնող հանգամանքներ են համարվում՝

1. Հակաիրավական վարքագիծը շարունակելը, չնայած այն դադարեցնելու մասին դրա համար լիազորված անձանց պահանջին․ 2. Մեկ տարվա ընթացքում կրկին անգամ նման իրավախախտում կատարելը, որի համար անձն արդեն ենթարկվել է վաչական տույժի․ իրավախախտում կատարելը նախկինում հանցագործություն կատարած անձի կողմից։ Նկատի ունենալով վերոգրյալը՝ ամբողջությամբ հաստատված եմ համարում այն փաստը, որ քաղաքացի՝ Նվեր Արտյուշայի Սևումյանի կողմից թույլ է տրվել վարչական իրավախախտում, որը նախատեսված է Օրենսգրքի 154-րդ հոդվածի երրորդ մասով և առկա չէ Օրենսգրքի 247-րդ հոդվածով սահմանված՝ վարչական իրավախախտման վերաբերյալ գործի վարույթը բացառող որևէ հանգամանք։

3․ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ

Հաշվի առնելով վերոգրյալը, ղեկավարվելով՝ Օրենսգրքի 23-րդ հոդվածի 2-րդ կետի, 32-րդ, 34-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի, 37-րդ, 48-րդ, 281-րդ հոդվածի, 282-րդ հոդվածի 1-ին կետի, 283-րդ, 286-288-րդ, 298-րդ, 305-րդ և <<Նվազագույն ամսեկան աշխատավարձի մասին>> ՀՀ օրենքի 3-րդ հոդված, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 42–րդ հոդվածի 1–ին մասի 8–րդ կետով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 55–րդ, 58–րդ հոդվածի 1–ին կետով, 59-րդ, 60-րդ, 69-րդ, 70-րդ, 71-րդ հոդվածների դրույթներով՝

1. Քաղաքացի՝ Վարդան Ռազմիկի Հարությունյանին ենթարկել վարչական պատասխանատվության, նշանակելով տուգանք՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատաիկի չափով՝ 50․000 /հիսուն հազար/ Հայաստանի Հանրապետության դրամի չափով:

2. Որոշման օրինակը եռօրյա ժամկետում ուղարկել քաղաքացի՝ Վարդան Ռազմիկի Հարությունյանին ։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում քաղաքացի` Վարդան Ռազմիկի Հարությունյանին պատշաճ կարգով իրազեկելու պահից:

4. Սույն որոշումը կարող է գանգատարկվել քաղաքացի՝ Վարդան Ռազմիկի Հարությունյանի կողմից որոշման ուժի մեջ մտնելու օրվանից հետո երկամսյա ժամկետում՝ վարչական, կամ դատական կարգով:

5. Սույն որոշմամբ նշանակված տուգանքը քաղաքացի Վարդան Ռազմիկի Հարությունյանի կողմից պետք է վճարվի սույն որոշումը նրան հանձնելու օրվանից ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում Անի համայնքապետարանի թիվ 900495101124 հաշվեհամարին, իսկ այդ որոշումը գանգատարկելու կամ բողոքարկելու դեպքում՝ գանգատը կամ բողոքը առանց բավարարման թողնելու մասին ծանուցման օրվանից ոչ ուշ քան տասնհինգ օրվա ընթացքում։

6. Տուգանք նշանակելու մասին որոշման հարկադիր կատարումը իրականացվում է <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 88-րդ հոդվածի համաձայն։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԷԴԳԱՐ ՍԱՂԱԹԵԼՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
(4.05 Մբ)
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1
0242- 2-22-37
ani.shirak@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50840903@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner