Այսօր: Երկուշաբթի, 31 Մարտի 2025թ.
Անիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 123
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Խորհրդակցություն N 7
 
Համար 7Ամսաթիվ 17/03/2025 10:30
Վարող ԱՐՄԱՆ ՍԱՐԻԲԵԿՅԱՆՎայրՀամայնքի ղեկավարի աշխատասենյակում
Մասնակիցներ
ՏեսակԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆկարագրություն *Աշխատանքային խորհրդակցություն
Բովանդակություն *

Հերթական գործակարգավարական նիստն է տեղի ունեցել Անիի համայնքապետարանում՝ Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանի նախագահությամբ։ Նախորդ շաբաթվա աշխատանքային անցուդարձը յուրաքանչյուր ստորաբաժանման ղեկավար ներկայացրել է մեկ առ մեկ։ Հատկանշական էր նախորդ շաբաթվա ընթացքում Անի համայնքի Մարալիկ, Սառնաղբյուր և Լանջիկ բնակավայրերի մանկապարտեզներում թափուր հաստիքների համար տեղի ունեցած մրցույթները։Հայտարարված մրցույթներում որոշ մասնակիցներ չեն հաղթահարել անցողիկ շեմը, ինչն, ըստ ոլորտի պատասխանատուի, մտահոգիչ է ու անհանգստացնող։ Համայնքի ղեկավարն այս առնչությամբ նշեց, որ օրենքի շրջանակում տվյալ թափուր հաստիքների համար կրկին կհայտարարվեն մրցույթներ, միաժամանակ հորդորեց՝ մասնակիցները չպետք է մատների արանքով նայեն այս մրցույթներին ու պետք է պատրաստված ներկայանան դրանց։ Արման Սարիբեկյանը նաեւ ստորաբաժանման ղեկավարին հանձնարարարեց շարունակաբար խիստ վերահսկողություն իրականացնել համայնքային ենթակայությամբ գործող բոլոր մանկապարտեզներում սննդի մատակարարման գործընթացին։ «Մատաղ սերնդին առողջ սննդով ապահովելը մեր ամենօրյա պարտքն է ։Յուրաքանչյուր երեխային հատկացվելիք սննդի չափաբաժինը մշտապես պետք է լինի թարմ, էկոլոգիապես մաքուր ու անարատ»,-ասում է Արման Սարիբեկյանը։ Խորհրդակցության ընթացքում անդրադարձ կատարվեց նաև համայնքի ղեկավարի կողմից նախորդիվ տրված հանձնարարականների կատարման ընթացքին։Զեկուցվեց՝ դրանք հիմնականում իրականացված են։ Հաջորդիվ, ոլորտի պատասխանատուները ներկայացրին առաջիկայում նախատեսված աշխատանքները։ Հատուկ ուշադրություն է դարձվելու հարկահավաքության գործընթացին։ «Անվերապահ աշխատանք՝ ի շահ համայնքի»,-այսպես եզրափակեց խորհրդակցությունը Արման Սարիբեկյանը։


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1
0242- 2-22-37
ani.shirak@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50840903@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner