Ղեկավարվելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 28-րդ հոդվածի 4-րդ մասի, 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 37-րդ հոդվածի դրույթներով, հաշվի առնելով՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանու 2025 թվականի սեպտեմբերի 12-ի N 108-Ա որոշմամբ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի սեփականությունը հանդիսացող Մարալիկ քաղաքի արվեստի դպրոցի շենքի 303 քառակուսի մետր մակերեսով տարածքի անհատույց, տաս տարի ժամկետով <<Հայ առաջադեմ երիտասարդություն>> հասարակական կազմակերպությանը տրամադրելու ոչ նպատակահարմությունը․ 1․ ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանու 2025 թվականի սեպտեմբերի 12-ի << Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի սեփականություն հանդիսացող Մարալիկ քաղաքի արվեստի դպրոցի շենքի 303 քառակուսի մետր մակերեսով տարածքը անհատույց, տաս տարի ժամկետով <<Հայ առաջադեմ երիտասարդություն>> հասարակական կազմակերպությանը տրամադրելու մասին>> N 108-Ա որոշումը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից։ |