Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ, 42-րդ կետերի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանու 2018 թվականի հունվարի 26-ի N 5-Ա որոշումը և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավարին հասեագրված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Սառնաղբյուր բնակավարի վարչական ղեկավար՝ Գ․ Սարոյանի 2023 թվականի դեկտեմբերի 20-ի զեկուցագիրը․ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանին որոշում է
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի 2024 թվականի բյուջեի Գործառնական դասակարգման բաժին 10, խումբ 07, դաս 01 /Սոցիալական հատուկ արտոնություններ /այլ դասերին չպատկանող/ և տնտեսագիտական դասակարգման 4727 հոդվածից /կրթական, մշակութային և սպորտային նպաստներ բյուջեից/ 100 000 /մեկ հարյուր հազար/ ՀՀ դրամ հատկացնել՝ Իտալիայի Վենետիկ քաղաքում անցկացվելիք վենետիկյան երաժշտական /դհոլ/ կոնկուրս-փառատոնին Սառնաղբյուր բնակավարի բնակիչ Արմենակ Ալիկի Մանուկյանի մասնակցության համար:
2․ Հաշվի առնելով, որ Արմենակ Ալիկի Մանուկյանը անչափահաս է, սույն որոշման 1-ին կետով նախատեսված գումարը հատկացնել ծնողին՝ Ալիկ Մուշեղի Մանուկյանին բնակության հասցե՝ մարզ Շիրակ, Անի համայնք, գյուղ Սառնաղբյուր, 15-րդ փողոց, տուն 24/:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: |