Այսօր: Երեքշաբթի, 3 Դեկտեմբերի 2024թ.
Անիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 75
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Հանրային քննարկում N 1
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Անի ՀԱՄԱՅՆՔ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնք
ՀՀ Շիրակի մարզ, ք. Անի, 0242- 2-22-37, ani.shirak@mta.gov.am

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

20 փետրվարի 2023 թվականի N 1

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Անիպեմզա բնակավայրում կայացած հանրային լսում

 2023 թվականի փետրվարի 20-ին ժամը 12։00-ին Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Անիպեմզա բնակավայրում կայացած հանրային լսումներին մասնակցում էին <<Ծիրանատուֆ>> ՍՊԸ-ի տնօրեն՝ Վախթանգ Գրիգորյանը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքապետարանի ներկայացուցիչներ՝ Հարություն Համբարյանը, Վահագն Սարոյանը, Անանիկ Ուռումյանը և բնակավայրի բնակիչները։

ՍՊԸ-Ի տնօրեն Վախթանգ Գրիգորյանը ներկայացրեց, որ բնակավայրի վարչական սահմաններում <<Ծիրանատուֆ>> ՍՊ ընկերությունը ցանկանում է իրականացնել հանքարդյունահանման աշխատանքներ <<Քար 1>> ապարների հանքավայրում։ Հանքավայրի շահագործումը կնպաստի նոր աշխատատեղերի ստեղծմանը և աշխատանքի մեջ կընդգրկվեն հիմնականում բնակավայրի և հարակից գյուղերի բնակիչները։ Ընկերությունը կապահովի բնապահպանական բոլոր նորմերի պահպանումը, ակտիվորեն կմասնակցի համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման աշխատանքներին։ Ամփոփելով խորհրդակցության արդյունքներն Անի համայնքի ներկայացուցիչ՝ Հարություն Համբարյանը նշեց նախատեսվող աշխատանքների կարևորությունը բնակավայրի հետագա սոցիալ-տնտեսական զարգացման համար։ Փաստվեց նաև, որ աշխատանքների ընթացքում պետք է պահպանվեն բնակավայրի բնակիչների շահերը և բնակավայրը տալիս է իր նախնական համաձայնությունը ընկերությանը սահմանված կարգով իրականացնելու հանքավայրի շահագործման աշխատանքները։



Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



Պաշտոնական էլ. փոստ` 50840903@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner