|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Անի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնք ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1, 0242- 2-22-37, ani.shirak@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
29 մայիսի 2025 թվականի N 75-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՐԱԼԻԿ ՔԱՂԱՔԻ ԵՎ ՍԱՌՆԱՂԲՅՈՒՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ, ԲՆԱԿԵԼԻ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՐԵՔ ԿՏՈՐ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ԱՃՈՒՐԴՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ, ՕՏԱՐՄԱՆ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԳՆԵՐՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ մասերի, 68-րդ հոդվածի 5-րդ մասի դրույթներով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը. 1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Մարալիկ քաղաքի և Սառնաղբյուր բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, համայնքի սեփականությունը հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի և հասարակական կառուցապատման գործառնական նշանակության սույն որոշման հավելվածում նախատեսված երեք կտոր հողամասերը օտարել աճուրդով:
2. Հաստատել սույն որոշման 1-ին կետով նախատեսված աճուրդով օտարվող հողամասերի մեկնարկային գներն ու աճուրդի պայմանները՝ համաձայն հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից։ |
Կողմ -13 ԱԼԵՔՅԱՆ ԺԻՐԱՅՐ ԱՂԱԲԵԿՅԱՆ ԳՈՌ ԱՐՇԱԿՅԱՆ ՌՈՒԶԱՆՆԱ ԵՆՈՔՅԱՆ ՄԵՐՐԻ ԶԱՏԻԿՅԱՆ ՀԱՍՄԻԿ ԹԱԹԵՎՈՍՅԱՆ ԳԱԳԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ ԳԱԳԻԿ ՇԱԲՈՅԱՆ ԱՐՏԱԿ ՈՒՌՈՒՏՅԱՆ ԷԴԻԿ ՊՈՂՈՍՅԱՆ ԳԱԳԻԿ ՍԱՂԱԹԵԼՅԱՆ ԷԴԳԱՐ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ ԱՐՄԱՆ ՍԱՐՈՅԱՆ ՆԱԻՐԱ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՐՄԱՆ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
 |
(204.64 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|