Այսօր: Չորեքշաբթի, 5 Նոյեմբերի 2025թ.
Անիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 115
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 134-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԶՈՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Անի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՇԻՐԱԿ-1 ՄԻԿՐՈՌԵԳԻՈՆԱԼ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՀԱՄԱԿՑՎԱԾ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹՈՒՄ ՆԵՐԱՌՎԱԾ ԱՂԻՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՈՒՄ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ 08-008-0102-0001- ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ՀՈՂԱՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՌԿԱ 0,007 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 8-րդ հոդվածի 1-ին մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված <<Հայաստանի Հանրապետության համայնքների (բնակավայրերի) գլխավոր հատակագծերի և համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման ու փոփոխման կարգի>> 60-րդ կետի դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվա¬կանի դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված Հայաստանի Հանրապետության համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2025 թվականի հոկտեմբերի 8-ի N 2/փ-318 դրական եզրակացությունը.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Շիրակ-1 միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթում ներառված Հայկաձոր բնակավայրի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերում առանձին հողամասի նպատակային նշանակության փոփոխության մասով գլխավոր հատակագծում հողամասի նպատակային նշանակության փոփոխությունը, որով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Աղին բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, համայնքի սեփականություն հանդիսացող 08-008-0102-0001- կադաստրային ծածկագրով հողատարածքում առկա 0,007 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության 4-րդ կարգի արոտ հողատեսքի հողամասը փոխադրումը էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիա, կոմունալ ենթակառուցվածքների գործառնական նշանակություն, այդ հողամասում համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրի շրջանակներում տեղադրված պոմպակայնի նշանակությանը համապատասխան թույլատրված հողօգտագործում ապահովելու համար։

2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավար՝ Արման Սարիբեկյանին. ա) հողամասի նպատակային նշանակության սույն որոշումն 1-ին կետով նախատեսված փոփոխությամբ պայմանավորված ապահովել հողամասի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը: գ) հողամասի նպատակային նշանակության փոփոխության և հողերի ընթացիկ հաշվառման տվյալների հիման վրա համայնքի հողային հաշվեկշռում կատարել համապատասխան փոփոխություն: դ) Սահմանված կարգով և ժամկետում ապահովել Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված <<Հայաստանի Հանրապետության համայնքների (բնակավայրերի) գլխավոր հատակագծերի և համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման ու փոփոխման կարգի>> 22-րդ և 23-րդ կետերով սահմանված պահանջների կատարումը:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ                       
ԷԴԳԱՐ ՍԱՂԱԹԵԼՅԱՆ


Նախագիծ կազմող ԶՈՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1
0242- 2-22-37
ani.shirak@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50840903@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner