Բովանդակություն * | Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանը աշխատանքային շաբաթն սկսեց ղեկավար կազմի և ոլորտային բաժինների պատասխանատուների հետ խորհրդակցությամբ, որին նաև ներկա էր Անի համայնքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խմբակցության նախագահ և ավագանու անդամ Էդիկ Ուռուտյանը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խմբակցության քարտուղար և ավագանու անդամ Հասմիկ Զատիկյանը: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են համայնքապետարանի աշխատակազմի պատասխանատու ստորաբաժանումների ընթացիկ աշխատանքները, յուրաքանչյուր բաժնի ղեկավար ներկայացրել է իր բաժնում աշխատակիցների զբաղվածության գրաֆիկը, ոլորտային բաժինների պատասխանատուների կապը վարչական բնակավայրերի աշխատակիցների հետ, կոմունալ տնտեսության կատարած աշխատանքները, բնակիչների կողմից ստացված դիմումների ուսումնասիրությունը և դրանց հետևողական լինելը: Ոլորտային բաժինների ղեկավարները ներկայացրին իրենց առաջիկա մեկ շաբաթվա համար պլանավորած աշխատանքային գրաֆիկը, համայնքի ղեկավարի կողմից ստացան հանձնարարականներ աշխատանքների արդյունավետ կատարման համար: |