Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետի, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 37-րդ կետի 1-ին մասի դրույթներով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանին որոշում է՝
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի համայնքային ենթակայության բյուջետային հիմնարկների, համայնքային ենթակայությամբ ոչ առևտրային կազմակերպությունների կառուցվածքը, աշխատողների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը համաձայն N N 1-9 հավելվածների:
2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անիի համայնքի ավագնու 2023 թվականի ապրիլի 28-ի <<Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի համայնքային հիմնարկների, համայնքային ենթակայությամբ ոչ առևտրային կազմակերպությունների կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին>> N 13-Ա որոշումը:
3.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից: |