Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով, հաշվի առնելով քաղաքացի Հերմինե Գրիգորյանի 2025 թվականի հունիսի 10 դիմումը՝ Անի համայնքի 12-17 տարեկան աշակերտների համար անգլերեն խոսակցական լեեզվի անվճար դասընթացներ կազմակերպելու նախաձեռնության վերաբերյալ․ 1. Համայնքի ղեկավարի առաջարկությամբ, տալ համաձայնություն՝ Հայաստանի հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի սեփականությունը հանդիսացող Մարալիկ քաղաքի արվեստի դպրոցի շենքի /հասցե՝ մարզ Շիրակ, Անի համայնք, քաղաք Մարալիկ, Մադաթյան փողոց 2/ երկրորդ հարկի 30․0 քառակուսի մետր մակերեսով սենյակը 2025 թվականի հուլիսի 1-ից մինչև 2025 թվականի օգոստոսի 31-ը ընկած ժամանակահատվածում անհատույց օգտագործման տրամադրել քաղաքացի Հերմինե Գրիգորյանին՝ համայնքի 12-17 տարեկան աշակերտների համար անգլերեն խոսակցական լեեզվի անվճար դասընթացներ կազմակերպելու համար։
2․ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավար՝ Ա․ Սարիբեկյանին․ Անհրաժեշտ պայմաններ ապահովել սույն որոշման 1-ին կետով նախատեսված դասընթացի պատշաճ կազմակերպման համար։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից։ |