ՀՀ Շիրակի մարզի Անի համայնքապետարանի կողմից 2024 թվականի մայիսի 05-ին և սեպտեմբերի 18-ին հայտարարվել են համապատասխանաբար ՇՄԱՆՀ-ԷԱՃԱՊՁԲ-24/16, ՇՄԱՆՀ-ԷԱՃԱՊՁԲ-24/19 ծածկագրերով էլեկտրոնային աճուրդի միջոցով երկաթյա խողովակների ձեռքբերման հայտարարություններ և հրավերներ, սակայն երկու դեպքում էլ ընթացակարգերը հայտարարվել են չկայացած, քանի որ մասնակիցներ չեն եղել: Երկաթյա խողովակները նախատեսված են ՀՀ Շիրակի մարզի Անի համայնքի Մարալիկ քաղաքի Հաղթանակ, Ձերժինսկի փողոցների և Ազատության հրապարակի արտաքին լուսավորության հին խողովակների փոխարինման համար: Քանի որ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Մարալիկ քաղաքի Հաղթանակ, Ձերժինսկի փողոցների և Ազատության հրապարակի հիմնովին ասֆալտապատման աշխատանքները հասել են վերջնական փուլին, նշված խողովակների տեղադրման հատվածները պետք է փակվեն և ասֆալտապատվեն, նշված խողովակների փոխարինումն համարվում է անհետաձգելի, ուստի անհրաժերտ է կատարել տվյալ խողովակների ձեռքբերում: Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդված 1-ին մասի 24-րդ կետի, <<Գնումների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ կետի և Հայաստանի Հանրապետության Կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի թիվ 526-Ն որոշման 21-րդ կետի 1-ին ենթակետի դ) պարբերության դրույթներով.
1. Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքապետարանի երկաթյա քառակուսի խողովակների և արտաքին լուսավորության համար նախատեսված ամրակների ձեռքբերման նպատակով կազմակերպել հրատապության հիմքով պայմանավորված մեկ անձից գնման գործընթաց, քանի որ ժամանակի առումով գնման այլ ձևերի կիրառումը անհնար է։