Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետի, 102-րդ հոդվածի 4-րդ մասի, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 35-րդ հոդվածի, 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով․ 1. Հաստաել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի <<Մարալիկի արվեստի դպրոց>> բյուջետային հիմնարկի կանոնադրությունը համաձայն հավելվածի։
2․ ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարալիկ համայնքի ղեկավարի 2007 թվականի նոյեմբերի 22-ի <<Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի <<Մարալիկի արվեստի դպրոց>> բյուջետային հիմնարկ կանոնադրությունը հաստատելու մասին>> N 105-Ա որոշումը։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից։ |