|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Անի ՀԱՄԱՅՆՔ
|
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնք ՀՀ Շիրակի մարզ, ք. Անի, 0242- 2-22-37, ani.shirak@mta.gov.am |
ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ |
16 սեպտեմբերի 2025 թվականի N 2 |
Գուսանագյուղի անդեզիտային պորֆիրիտների հանքավայրի օգտակար հանածոյի արդյունահանման շրջակա միջավայրի վրա ազդեցության վերաբերյալ |
2025 թվականի սեպտեմբերի 16-ին ժամը 12։00-ին ՀՀ Շիրակի մարզի Անի համայնքի Գուսանագյուղ բնակավայրի վարչական շենքում տեղի ունեցավ «ԷՍ ԿԱ ԷՍ ՍԹՈՈՒՆ» ՍՊԸ կողմից նախաձեռնված Գուսանագյուղի անդեզիտային պորֆիրիտների հանքավայրի օգտակար հանածոյի արդյունահանման շրջակա միջավայրի վրա ազդեցության վերաբերյալ հանքային առաջին քննարկումը։ Լսումների ընթացքում, որը տեսաձայնագրվել է, մուտքի խոսքից հետո «ԷՍ ԿԱ ԷՍ ՍԹՈՈՒՆ» ընկերության ղեկավար Կ․Սուքիասյանի և ներկայացուցիչ Գ․Հակոբյանի կողմից ներկայացվեց փորձաքննական գործընթացի ապա և հանքավայրերի շահագործման ընթացքում շրջակա միջավայրերի վրա ազդեցության,նոր աշխատատեղերի ստեղծման,ընկերության կողմից համայնքին սոցիալական և այլ օժանդակության հարցեր։ Բնակչության կողմից առաջադրված հարցերին տրվել են սպառիչ պատասխաններ և շեշտվել է,որ շահագործման ժամանակ բնակչությանը մտահոգող փոշու դեմ պայքարը կկատարվի հավուր պատշաճի և ամենօրյա ռեժիմով տարածքը կջրվի։ Համայնքի ներկայացուցիչը կարևորեց համայնքում նոր աշխատատեղերի ստեղծումը,իսկ բնակավայրի բնակիչները գոհունակություն հայտնեցին նոր աշխատատեղերի ստեղծման հնարավորության վերաբերյալ։ Ավարտին ընկերության ներկայացուցիչը հաստատեց, որ օգտակար հանածոյի իրավունքի դեպքում բոլոր ստանձնած պարտավորությունները կիրականացվեն։ Լսելով վերոգրյալը, մենք՝ ներքոստորագրյալներս կողմ ենք և տալիս ենք մեր համաձայնությունը ՀՀ Շիրակի մարզի Անի համայնքի Գուսանագյուղ բնակավայրի անդեզիտային պորֆիրիտների հանքավայրի օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք ստանալու և այլ աշխատանքներ իրականացնելու համար։ |
|
|
|