Այսօր: Չորեքշաբթի, 5 Նոյեմբերի 2025թ.
Անիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 106
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 135-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Անի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնք
ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1, 0242- 2-22-37, ani.shirak@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 հոկտեմբերի 2025 թվականի N 135-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՐԱԼԻԿ ՔԱՂԱՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՐՎՈՂ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ, ԲՆԱԿԵԼԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ 08-003-0033-0029 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ՀՈՂԱՏԱՐԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ 0.001321 ՀԵԿՏԱՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԸ ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՔԱՂԱՔԱՑԻ ԱՐՏԱԿ ՀԵԿՏՈՐԻ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապեթության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, 2-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 12-ի N 286 որոշմամբ հաստատված «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի տրամադրման կարգի» 6-րդ կետի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի N 550-Ն որոշման 1-ին կետի 1-3-րդ, 6-րդ, 7-րդ ենթակետերը և նկատի ունենալով, որ քաղաքացի Արտակ Հեկտորի Խաչատրյանին /հետագայում՝ քաղաքացի/ սեփականության իրավունքով պատկանող Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Մարալիկ քաղաքի Ձերժինսկի փողոցի թիվ 13/1 հասցեում գտնվող /ներկայումս Արկադի տեր-Թադևոսյան փողոց/ ավտոտնակի պահպանման ու սպասարկման համար նախատեսված 08-003-0033-0003 կադաստրային ծածկագրով 0․00363 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասին /վկայական՝ 2600561, տրված 15․03․2011 թ/ հարակից 08-003-0033-0029 կադաստրային ծածկագրով 0.001321 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը /հասցե՝ մարզ Շիրակ, Անի համայնք, քաղաք Մարալիկ, Հր. Շահինյան փողոց, թիվ 13/6 հողամաս/ հնարավոր չէ որպես առանձին գույքային միավոր օտարել հրապարակային սակարկությունների միջոցով, հաշվի առնելով քաղաքացու 2025 թվականի հոկտեմբերի 27-ի դիմումը.

1. Հաշվի առնելով, որ քաղաքացի Արտակ Հեկտորի Խաչատրյանին սեփականության իրավունքով պատկանող Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Մարալիկ քաղաքի Ձերժինսկի փողոցի թիվ 13/1 հասցեում գտնվող /ներկայումս Արկադի տեր-Թադևոսյան փողոց/ ավտոտնակի պահպանման ու սպասարկման համար նախատեսված 08-003-0033-0003 կադաստրային ծածկագրով 0․00363 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասին հարակից 08-003-0033-0029 կադաստրային ծածկագրով 0․001321 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը /հասցե՝ մարզ Շիրակ, Անի համայնք, քաղաք Մարալիկ, Հր. Շահինյան փողոց, թիվ 13/6 հողամաս, Վկայական N 18072025-08-0032/, որպես առանձին գույքային միավոր հնարավոր չէ օտարել աճուրդային կարգով, այդ հողամաը ուղղակի կարգով տվյալ հողամասի կադաստրային գնի չափով՝ 1 (մեկ) քառակուսի մետրը՝ 792 (յոթ հարյուր իննսուներկու) Հայաստանի Հանրապետության դրամ, 0.001321 հեկտար հողամասի համար 10463 /տաս հազար չորս հարյուր վաթսուներեք/ Հայաստանի Հանրապետության դրամ արժեքով վաճառել քաղաքացի Արտակ Հեկտորի Խաչատրյանին (անձնագիր՝ AT 0565788, տրված՝ 18.09.2020թ, 022-ի կողմից, բնակության հասցե՝ մարզ Շիրակ, Անի համայնք, քաղաք Մարալիկ,Ձերժինսկու փողոց, 13 շենք, բնակարան 24)՝ ավտոտնակի սպասարկման համար։ 2. Նշել, որ 1) օտարվող հողամասը չի գտնվում հաստատված պետական կամ համայնքային նշանակության քաղաքաշինական համալիր ծրագրերով նախատեսված գոտիներում,

2) հողամասի օտարումը չի խախտում այլ անձանց իրավունքները և oրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի uպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, 3) օտարվող հողամասը ընդգրկված չէ Հայաuտանի Հանրապետության հողային oրենuգրքի 60-րդ հոդվածով uահմանված հողերի կազմում։

3. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավար` Արման Սարիբեկյանին. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմաված կարգով քաղաքացու հետ կնքել սույն որոշման 1-ին կետով նախատեսված հողամասի առուվաճառքի պայմանագիր և ապահովել սույն որոշիմից բխող իրավունքների պետական գրանցումը:

4. Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդեղ օրվանից:


Կողմ -11

ԱԼԵՔՅԱՆ ԺԻՐԱՅՐ

ԱՂԱԲԵԿՅԱՆ ԳՈՌ

ԱՐՇԱԿՅԱՆ ՌՈՒԶԱՆՆԱ

ԶԱՏԻԿՅԱՆ ՀԱՍՄԻԿ

ԹԱԹԵՎՈՍՅԱՆ ԳԱԳԻԿ

ՀԱԿՈԲՅԱՆ ԳԱԳԻԿ

ՇԱԲՈՅԱՆ ԱՐՏԱԿ

ՈՒՌՈՒՏՅԱՆ ԷԴԻԿ

ՊՈՂՈՍՅԱՆ ԳԱԳԻԿ

ՍԱՂԱԹԵԼՅԱՆ ԷԴԳԱՐ

ՍԱՐՈՅԱՆ ՆԱԻՐԱ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ                                                      
ԷԴԳԱՐ ՍԱՂԱԹԵԼՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(197.45 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1
0242- 2-22-37
ani.shirak@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50840903@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner