Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդված 1-ին մասի 22-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված <<Հայաստանի Հանրապետության համայնքների (բնակավայրերի) գլխավոր հատակագծերի և համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման ու փոփոխման կարգի>> 24-րդ կետի 3-րդ ենթակետի դրույթներով, հաշվի առնելով Անի համայնքի Մարալիկ քաղաքում բնակչության սպասարկման համար համապատասխան ներդրումներ կատարելու և նոր աշխատատեղեր ստեղծելու կարևորությունը
1․ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Մարալիկ քաղաքում գտնվող, համայնքի սեփականություն հանդիսացող 08-003-0042-0020 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատական նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0,000324 հեկտար մակերեսով և հասարակական կառուցապատման գործառնական նշանակության 0,000551 հեկտար մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը փոխադրել ընդհանուր օգտագործման գործառնական նշանակության՝ այդ հողամասում հասարակական նշանակության որպես հասարակական շինություն՝ շարժական կրպակ տեղադրելու համար։ 2. Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: