Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ մասերի, 68-րդ հոդվածի 5-րդ մասի դրոիյթներով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը.
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Մարալիկ քաղաքի վարչական սահմաններում գտնվող, համայնքի սեփականությունը հանդիսացող 08-003-0020-0213 կադաստրային ծածկագրով 0,00312 հեկտար և 08-003-0020-0218 կադաստրային ծածկագրով 0,0065 հեկտար մակերեսներով բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասերն /Վկայական՝ N 19032025-08-0018, հասցե՝ մարզ Շիրակ, Անի համայնք, քաղաք Մարալիկ, Հ․ Շիրազի փողոց 33/1 հողամաս, Վկայական՝ N 24032025-08-0024, հասցե՝ մարզ Շիրակ, Անի համայնք, քաղաք Մարալիկ, Հ․ Շահինյան փողոց 204/10 հողամաս/ օտարել աճուրդով՝ այդ հողամասերում հասարակական նշանակության օբյեկտներ կառուցելու նպատակով:
2. Հաստատել սույն որոշման 1-ին կետով նախատեսված աճուրդով օտարվող հողամասերի մեկնարկային գներն ու աճուրդի պայմանները՝ համաձայն հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից։