Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի» 237-րդ հոդվածի 1-ին մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի օգոստոսի 3-ի N 920-Ն որոշման 1-ին կետով սահմանված՝ «Չափից ավելի վճարված անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցների գույքահարկի գումարների հաշվանցման և (կամ) վերադարձի կարգի» 11-րդ և 12-րդ կետերի դրույթներով.
որոշում եմ՝
1․Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Մարալիկ բնակավայրի բնակչուհի Սոնա Գնելի Հովհաննիսյանին հետ վճարել HUMMER H3 3.5մակնիշի 77BB010 պետհամարանիշով մեքենայի համար վաճառքի հետևանքով չափից ավել վճարված 23695 (քսաներեք հազար վեց հարյուր իննսունհինգ) Հայաստանի Հանրապետության դրամը: