Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, 102-րդ հոդվածի 4-րդ մասի դրույթներով, հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի սեփականությունը հանդիսացող Անիպեմզա բնակավայրի 1-ին փողոց, շենք 28, բնակարան 5 հասցեի բնակարանը օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետում տվյալ բնակարանի բնակչի կողմից չի սեփականաշնորհվել և Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի մարտի 14-ի N 51 որոշմամբ հասատված N 7 հավելվածով պետական բնակելի ֆոնդը և պետական ոչ բնակելի տարածքները սեփականության իրավունքով փոխանցվել են համայնքներին, հիմք ընդունելով Անիպեմզա բնակավայրի վարչական ղեկավարի 2025 թվականի մարտի 11-ի N 691 տեղեկանքը, համաձայն որի քաղաքացի Գայանե Սուրիկի Աղանյանի երկու անձից բաղկացած ընտանիքը փաստացի բնակվում է Անիպեմզա բնակավայրի 1-ին փողոց, 28 շենք, թիվ 5 հասցեի բնակարանում և հաշվառված են տվյալ հասցեում, հաշվի առնելով քաղաքացի Վարդան Սարգսի Մուրադյանի 2025 թվականի մարտի 11-ի դիմումը. 1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի սեփականությունը հանդիսացող Անիպեմզա բնակավայրի 1-ին փողոց, շենք 28, բնակարան 5 հասցեի 87․85 քառակուսի մետր մակերեսով բնակարանը /կադաստրային ծածկագիր՝ 08-013-0007-0020-007-005, Վկայական՝ N 16042025-08-0074/ սեփականության իրավունքով նվիրել տվյալ բնակարանում փաստացի բնակվող և հաշվառված քաղաքացի Գայանե Սուրիկի Աղանյանի երկու անձից բաղկացած ընտանիքին /հետագայում Նվիրառու/։
2․ Սույն որոշման 1-ին կետով նվիրաբերված բնակարանի նկատմամբ համասեփականատեր ճանաչել Գայանե Սուրիկի Աղանյանի /Անձնագիր՝ AU0518507, տրված՝ 23․11.2021թ․ 022-ի կողմից, հաշվառման հասցե՝ մարզ Շիրակ, Անի համայնք, Անիպեմզա բնակավայր 1-ին փողոց, 28 շենք, բնակարան 5/, որդուն՝ Վարդան Սարգսի Մուրադյանին /Անձնագիր՝ AP0679646, տրված՝ 23․01․2017թ․ 022-ի կողմից, հաշվառման հասցե՝ մարզ Շիրակ, Անի համայնք, Անիպեմզա բնակավայր 1-ին փողոց, 28 շենք, բնակարան 5/։
3. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավար՝ Արման Սարիբեկյանին. ա) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Նվիրառուի հետ կնքել անշարժ գույքի նվիրատվության պայմանագիր. բ) Սույն որոշումից բխող իրավունքները օրենքով սահմանված կարգով ենթակա են պետական գրանցման՝ Նվիրառուի միջոցներով:
4. Որոշումն ուժի մեջ է մտնում սույն որոշման մասին Քաղաքացուն պատշաճ ծանուցման պահից։ |