Այսօր: Չորեքշաբթի, 5 Փետրվարի 2025թ.
Անիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 123
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Խորհրդակցություն N 2
 
Համար 2Ամսաթիվ 13/01/2025 10:30
Վարող ԱՐՄԱՆ ՍԱՐԻԲԵԿՅԱՆՎայրՀամայնքի ղեկավարի աշխատասենյակում
Մասնակիցներ
ՏեսակԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆկարագրություն *Աշխատանքային խորհրդակցություն
Բովանդակություն *

Այսօր Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանի գլխավորությամբ տեղի ունեցավ հերթական աշխատանքային խորհրդակցությունը։ Օրակարգում ներառված էին

1. Անիի համայնքապետարանի աշխատակազմի ստորաբաժանումների անցած շաբաթվա կատարած աշխատանքների ամփոփումը և գալիք շաբաթվա անելիքները.

2.Փոխհամագործակցության խորացումը այլ գերատեսչությունների հետ.

3.Կարգապահական բնույթի հարցեր.

4. Համայնքի բնակիչների` համայնքի ղեկավարի մոտ ընդունելության նոր ձևաչափի քննարկում. Համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանը տվեց համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարականներ, Անի համայնքի տարածքում ապօրինի տեղադրված տնակների ապամոնտաժման շարունակականության մասին։ Համայնքի ղեկավարը նաև կարևորեց համայնքի բնակիչների հետ շփվելիս խստորեն պահպանել բարեվարքության կանոնները, հնարավորինս արագ և սպառիչ պատասխաններ տալ բնակիչներին հուզող հարցերին։ Ստորաբաժանումների ղեկավարների կողմից հնչեցին առաջարկություններ աշխատանքների արդյունավետության բարձրացման վերաբերյալ։


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1
0242- 2-22-37
ani.shirak@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50840903@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner