Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, 10-րդ հոդվածի 11-րդ մասի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հուլիսի 31-ի N 1047-Ն որոշման 1-ին կետի 8-րդ ենթակետի աղյուսակի 429-րդ կետը՝ Անի համայնքի Անիպեմզայի միջնակարգ դպրոցի շենքում նախակրթարան հիմնելու մասին, <<Կրթական ծրագրերի կենտրոն>> ծրագրի իրականացման գրասենյակ պետական հիմնարկի կողմից հաստատված Անիպեմզայի միջնակարգ դպրոցի շենքում նախակրթարան հիմնելու <<Միկրոծրագրի բյուջեի>> 5-րդ կետը, հաշվի առնելով <<Անիպեմզայի միջնակարգ դպրոց>> պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի 2025 թվականի հունիսի 25-ի գրությունը․ 1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավարի առաջարկությամբ, Անի համայնքի 2025 թվականի բյուջեի Գործառական դասակարգման բաժին 09, խումբ 02, դաս 02 (Միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթություն) և տնտեսագիտական դասակարգման 4637 (Այլ ընթացիկ դրամաշնորհներ) հոդվածից 837000 (ութ հարյուր երեսունյոթ հազար) Հայաստանի Հանրապետության դրամ հատկացնել <<Անիպեմզայի միջնակարգ դպրոց>> պետական ոչ առևտրային կազմակերպությանը (ամսեկան կտրվածքով՝ 93000 Հայաստանի Հանրապետության դրամ)՝ նախակրթարանի դաստիարակի 9 ամսվա աշխատավարձը վճարելու համար։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: |