Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի մարտի 14-ի N-51 որոշմամբ հաստաված «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի քաղաքային և գյուղական համայնքների սեփականության գույքի ցանկի» 7-րդ հավելվածը․
1․ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Անիպեմզա բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, համայնքի սեփականություն հանդիսացող արտադրական արտադրամասի պահպանման ու սպասարկման համար անհատույց (մշտական) օգտագործման նպատակով տրամադրել համայնքի սեփականություն համարվող արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության նպատակային նշանակության, ընդերքի օգտագործման գործառնական նշանակության 08-013-0101-0005 կադաստրային ծակագրով 0.022856 հեկտար մակերեսով հողամս։ 2․ Հողամասի սահմնները որոշվում են համապատասխան որակավորում ունեցող մասնագետի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված հողամասի հատակագծի համաձայն: 3. Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: