Բովանդակություն * | Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանը օգոստոսի 11-ից կգտնվի երկշաբաթյա արձակուրդում։ Մինչ արձակուրդ մեկնելը, համայնքապետը խորհրդակցություն է անցկացրել համայնքի ղեկավարի տեղակալի, աշխատակազմի քարտուղարի, համայնքապետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարների ու ներկայացուցիչների մասնակցությամբ։ Արման Սարիբեկյանը տեղեկացրել է, որ իր արձակուրդի շրջանում համայնքի ղեկավարի պարտականությունները ժամանակավորապես կստանձնի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Էդգար Սաղաթելյանը։ Արման Սարիբեկյանը ոլորտային պատասխանատուներին ևս մեկ անգամ հորդորել է այս ընթացքում ամենօրյա աշխատանքում դրսևորել առավել մեծ զգոնություն ու պատասխանատվություն։ Հատկապես շարունակել հետևողական լինել համայնքում իրականացվող շինաշխատանքներին։ «Մեզանից յուրաքանչյուրը Անի համայնքին պետք է վերաբերվի այնպես, ինչպես իր տանը»,- խորհրդակցությունն այսպես է ավարտել Արման Սարիբեկյանը։ |