Այսօր: Չորեքշաբթի, 17 Սեպտեմբերի 2025թ.
Անիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 123
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 106-Ն
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԶՈՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Անի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՊԱԶ ՄԱԿՆԻՇԻ 936LL70 ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱՐԱՆԻՇԻ ԱՎՏՈԲՈՒՍՈՎ ԼԱՆՋԻԿ-ՄԱՐԱԼԻԿ-ԳՈՒՍԱՆԱԳՅՈՒՂ-ԳՅՈՒՄՐԻ ԵՎ ՀԵՏԱԴԱՐՁ ԵՐԹՈՒՂՈՎ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑԵԼՈՒ ԴԻՄԱՑ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի N 1994 որոշմամբ հաստատված <<Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող կազմակերպություններ և անհատ ձեռնարկատերեր ընտրելու մրցույթ անցկացնելու կարգի>> 69-րդ կետի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2025 թվականի սեպտեմբերի 5-ի N ԴԽ/25․2/30415-2025 գրությունը՝ «Լանջիկ-Մարալիկ-Գուսանագյուղ-Գյումրի» ներմարզային երթուղու ժամանակավոր սպասարկման գործընթացի կազմակերպմանը համաձայնություն տալու վերաբերյալ, հաշվի առնելով Լանջիկ, Մարալիկ և Գուսանագյուղ բնակավայրերի բնակչության խնդրանքը.

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի սեփականությունը հանդիսացող <<ՊԱԶ>> մակնիշի 936LL70 պետական համարանիշի ավտոբուսով /փոխարինող տրանսպորտային միջոցը՝ <<ՖՈՐԴ>> մակնիշի 933 LL70 պետական համարանիշի ավտոբուս/ Լանջիկ-Մարալիկ-Գուսանագյուղ-Գյումրի և հետադարձ երթուղով ժամանակավորապես ուղևորափոխադրումների ծառայություններ մատուցելու դիմաց վճարների դրույքաչափերը՝ համաձայն հավելվածի։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման հաջորդող օրվանից և գործում է մինչև Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի N 1994 որոշմամբ հաստատված կարգով՝ ավտոմոբիլային տրանսպորտով Լանջիկ-Մարալիկ-Գուսանագյուղ-Գյումրի և հետադարձ երթուղու ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող կազմակերպության ընտրությունը։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՐՄԱՆ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՄԱՆ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1
0242- 2-22-37
ani.shirak@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50840903@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner