Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշման 2-րդ կետով հաստատված <<Հողամասի վարձակալության մասին պայմանագրի>> 10-րդ և 18-րդ կետերը, հաշվի առնելով Անի համայնքի ղեկավարի և <<ՊՐԵՍ ՍՏԵՆԴ>> սահմանափակ պատասխանատվության ընկերության /հետագայում Կողմեր/ միջև կնքված <<Հողամասի վարձակալության մասին>> 2015 թվականի դեկտեմբերի 24-ին կնքված պայմանագրի 10-րդ և 18-րդ կետերը և կողմերի միջև ձեռք բերված համաձայնությունը․
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավարի և <<ՊՐԵՍ ՍՏԵՆԴ>> սահմանափակ պատասխանատվության ընկերության միջև 2015 թվականի դեկտեմբերի 24-ին կնքված <<Հողամասի վարձակալության մասին>> պայմանագրի /հետագայում՝ Պայմանագիր/ 15-րդ կետով սահմանված վարձակալության ժամեկտը երկարացնել 5 /հինգ/ տարով՝ մինչև 2032 թվականի դեկտեմբերի 24-ը։
2․ Սույն որոշման 1-ին կետում նշված Պայմանագրի 8-րդ կետով նախատեսված հողամասի տարեկան վարձավճարի չափը սահմանել 20 000 /քսան հազար/ Հայաստանի Հանրապետության դրամ։
3․ Անի համայնքի ղեկավար Ա․ Սարիբեկյանին․ ա) ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով Վարձակալի հետ կնքել համապատասխան համաձայնագիր։ 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից։