Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետի, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ մասերի դրույթով և հաշվի առնելով, որ Անի համայնքի <<Մարալիկի մանկապատանեկան համալիր մարզադպրոց>> համայնքային ոչ առևտրային կազմակերպության կրթա-դաստիարակչական ծրագրերով կատարելագործման խմբում նախատեսված է ընդգրկված 19-22 տարեկան երիտասարդների․ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանին որոշում է
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանու 2023 թվականի << Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի <<Մարալիկի մանկապատանեկան մարզադպրոց>> համայնքային բյուջետային հիմնարկը համայնքային ոչ առևտրային կազմակերպության վերակազմակերպելու մասին>> N 90-Ա որոշման առաջին կետում նշված <<մանկապատանեկան>> բառը հանել։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: |