Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 6-րդ մասով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասով, 6-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով, ինչպես նաև 2-րդ մասի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 17-ի № 163-Ն որոշումը և Մկրտիչ Ալեքսանի Հերթևցյանի հայտը՝
1․«Մկրտիչ Ալեքսանի Հերթևցյան» (հարկ վճարողի հաշվառման համար՝ 80833693, անհատ ձեռնարկատիրոջ իրավաբանական հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզ, Անի համայնք, Աղին բնակավայր, գործունեություն իրականացնելու հասցե՝ ՀՀ Շիրակի մարզ, Անի համայնք, Աղին բնակավայր, փողոց 1, տուն 1, ոչ հիմնական շինություն) անհատ ձեռնարկատիրոջը տրամադրել ոգելից խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների վաճառք իրականացնելու թույլտվություն՝ 2025 թվականի հուլիսի 1-ից մինչև սեպտեմբերի 30-ը ներառյալ։
2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հայտատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: