 Արտակ Գևորգյանը ծնվել է 1977թ. փետրվարի 3-ին Մարալիկ քաղաքում:
1984-1994թթ սովորել և ավարտել է Մարալիկի թիվ 1 միջնակարգ դպրոցը` ոսկե մեդալով:
1995-2000թթ սովորել և գերազանցությամբ ավարտել է Հայկական Գյուղատնտեսական ակադեմիայի <<Գյուղատնտեսության մեքենայացում>> ֆակուլտետը` ստանալով ճարտարագետ-բակալավր-մեխանիկի որակավորում:
2000-2002թթ սովորել և գերազանցության դիպլոմով ավարտել է Հայկական Գյուղատնտեսական ակադեմիայի մագիստրատուրայի <<Գյուղատնտեսության մեքենայացում>> ֆակուլտետը` ստանալով ճարտարագետ-մագիստրոսի որակավորում:
2002-2006թթ սովորել և ավարտել է Հայկական Գյուղատնտեսական ակադեմիայի ասպիրանտուրայի <<Գյուղ. մեքենաշինության տեխնոլոգիայի>> ֆակուլտետը: Գիտական հոդվածների հեղինակ է:
2011-2013թթ սովորել և ավարտել է ՀՀ պետական տնտեսագիտական համալսարանը` ստանալով ֆինանսների մագիստրոսի աստիճան <<Հաշվապահական հաշվառում` ըստ ճյուղերի>> մասնագիտությամբ:
1997-2003թթ աշխատել է Մարալիկի թիվ 91 մասնագիտական պրոֆտեխ ուսումնարանում որպես վարպետ դաստիարակ և մանկավարժ:
1998-2003թթ աշխատել է <<Շանթ>> հեռուստաընկերությունում` որպես հեռուստալրագրող , այնուհետև` հաղորդավար:
2003-2004թթ աշխատել է <<Հայաստանի Էլեկտրական Ցանցեր>> ՓԲԸ <<Ղարս>> մասնաճյուղի <<Անի>> էլ. Ցանցում` որպես ՕՇԽ ղեկավար:
2004թ. հոկտեմբերի 10-ին ստանալով մարալիկցիների վստահության քվեն ընտրվել է ՀՀ Շիրակի մարզի Մարալիկի քաղաքապետ:
2007թ. սեպտեմբերի 23-ին վերընտրվել է Մարալիկի քաղաքապետի պաշտոնում:
2011թ. սեպտեմբերի 25-ին ևս վերընտրվել է Մարալիկի քաղաքապետի պաշտոնում:
2015թ. սեպտեմբերի 13-ին դարձյալ վերընտրվել է Մարալիկի քաղաքապետի պաշտոնում:
2017թ. նոյեմբերի 5-ին ընտրվել է ՀՀ Շիրակի մարզի խոշորացված Անի համայնքի ղեկավար:
Աշխատած տարիներին նպաստել է Մարալիկ քաղաքի զարգացմանը, արժանացել մի շարք մրցանակների:
Ամուսնացած է , ունի մեկ որդի:
|