Այսօր: Շաբաթ, 12 Ապրիլի 2025թ.
Անիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 47
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 301-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Անի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնք
ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1, 0242- 2-22-37, ani.shirak@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

08 ապրիլի 2025 թվականի N 301-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի ՕՐԻՆԱԿԱՆ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏԱԾ ՎՃՌՈՎ /ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾ՝ ՇԴ/0347/02/24/ ՔԱՂԱՔԱՑԻ ԱՐԵՍՏԱԿ ՀԱԲԵԹԻ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉՎԱԾ ՄԱՐԶ ՇԻՐԱԿ, ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔ, ՔԱՂԱՔ ՄԱՐԱԼԻԿ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՓՈՂՈՑ ԹԻՎ 14/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՆԱՍՆԱՇԵՆՔԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ 08-003-0026- ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ՀՈՂԱՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ 0,03205 ՀԵԿՏԱՐ ՀՈՂԱՄԱՍԸ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՔԱՂԱՔԱՑԻ ԱՐԵՍՏԱԿ ՀԱԲԵԹԻ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ՎԱՃԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդված 1-ին մասի 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետի, 2-րդ մասի դրույթներով, իմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2024 թվականի հոկտեմբերի 29-ի օրինական ուժի մեջ մտած վճիռը /քաղաքացիական գործ՝ ՇԴ/0347/02/24/՝ մարզ Շիրակ, Անի համայնք, քաղաք Մարալիկ Երիտասարդական փողոց թիվ 14/1 հասցեում գտնվող անասնաշենքը քաղաքացի Արեստակ Հաբեթի Խաչատրյանի սեփականության իրավունքը ճանաչելու մասին, հաշվի առնելով քաղաքացու 2025 թվականի փետրվարի 6-ի դիմումը՝ շինության պահպանման ու սպասարկման համար նախատեսված 0,03205 հեկտար մակերեսով հողամասը իրեն վաճառելու մասին։ որոշում եմ․

1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2024 թվականի հոկտեմբերի 29-ի օրինական ուժի մեջ մտած վճիռով /քաղաքացիական գործ՝ ՇԴ/0347/02/24/ քաղաքացի Արեստակ Հաբեթի Խաչատրյանի սեփականության իրավունքը ճանաչելու մարզ Շիրակ, Անի համայնք, քաղաք Մարալիկ երիտասարդական փողոց թիվ 14/1 հասցեում գտնվող անասնաշենքի պահպանման ու սպասարկման համար նախատեսված 08-003-0026- կադաստրային ծածկագրով հողատարածքում գտնվող արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակություն, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակություն 0,03205 հեկտար մակերեսով հողամասը, ուղղակի վաճառքով, տվյալ հողամասի կադաստրային արժեքի չափով, ընդամենը՝ 253 840 (երկու հարյուր հիսուներեք հազար ութ հարյուր քառասուն) Հայաստանի Հանրապետության դրամ արժեքով վաճառել քաղաքացի Արեստակ Հաբեթի Խաչատրյանին (անձնագիր՝ AV 0621378, տրված՝ 01.02.2023 թվականին, 022-ի կողմից,) հաշվառման հասցեն՝ մարզ Շիրակ, Անի համայնք, քաղաք Մարալիկ, Երիտասարդականների փողոց տուն 92: 2. Սույն որոշման 1-ին կետով նախատեսված վաճարման ենթակա 253840 (երկու հարյուր հիսուներեք հազար ութ հարյուր քառասուն) Հայաստանի Հանրապետության դրամ գումարը որպես հողի արժեք, ենթակա է վճարման Անիի համայնքապետարանի բյուջեի 900495101132 հաշվեհամարին։ 3․ Հողամասի մակերեսը որոշվում է համապատասխան որակավորում ունեցող մասնագետի կողմից կազմված և Անի համայնքի ղեկավարի կողմից հաստատված հողամասի փաստացի հատակագծի համաձայն։ 4. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմաված կարգով Քաղաքացու հետ կնքել սույն որոշման 1-ին կետով նախատեսված հողամասի առուվաճառքի պայմանագիր և ապահովել սույն որոշումից բխող իրավունքների պետական գրանցումը՝ քաղաքացու միջոցներով: 5. Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԱՐՄԱՆ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1
0242- 2-22-37
ani.shirak@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50840903@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner