Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի դրույթով, հաշվի առնելով <<Քարաբերդի միջնակարգ դպրոց>> պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի 2025 թվականի հունիսի ․․-ի դիմումը․ 1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավարի առաջարկությամբ, Անի համայնքի 2025 թվականի բյուջեի միջոցներով ձեռք բերված 84 կիլոգրամ 2 միլիմետր պատի հաստությամբ 48 միլիմետր արտաքին տրամաչափի մետաղական խողովակը և 3,3 կիլոգրամ 1,5 միլիմետր տրամաչափի մետաղական լարը, որպես աջակցություն, տրամադրել <<Քարաբերդի միջնակարգ դպրոց>> պետական ոչ առևտրային կազմակերպությանը, դպրոցի տարածքում Միացյալ Ազգերի կազմակերպության <<Համաշխարհային պարենային ծրագրով>> հիմնված ինտենսիվ մրգատու այգու պահպանության համար ցանկապատ կառուցման կարիքների համար օգտագործելու նպատակով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: |