ՀՀ Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավար՝ Արման Սարիբեկյանս, վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի (այսուհետ՝ օրենսգիրք) 275-րդ հոդվածով սահմանված կարգով, վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննության նախապատրաստելով, ղեկավարվելով՝ օրենսգրքի 2191 հոդվածով, 2025 թվականի մարտի 21–ին, ժամը 11։00-ին Մարալիկ քաղաքում, դռնբաց վարույթի ընթացքում, քաղաքացի՝ Միհրան Վաչագանի Հակոբյանի (հասցե՝ ՀՀ Շիրակի մարզ, Անի համայնք, Բագրավան, Փողոց 1, տուն 15) ներկայությամբ, օրենսգրքի 277–րդ հոդվածով սահմանված ժամկետների պահպանմամբ, 248–րդ հոդվածով սահմանված սկզբունքներով և 278–279–րդ հոդվածներով սահմանված կարգով քննելով՝ Միհրան Վաչագանի Հակոբյանի կողմից Օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված վարչական իրավախախտում կատարելու վերաբերյալ արձանագրությունը և կից նյութերը, պարզեցի.
2․ ԳՈՐԾԻ ԼՈՒԾՄԱՆ ՀԱՄԱՐ ԷԱԿԱՆ ՓԱՍՏԵՐ ԵՎ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄՆԵՐ
Անի համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցներ Վիլհելմ Օլեյանի և Պատվական Սարգսյանի կողմից օրենսգրքի 9–րդ, 251–րդ, 254–րդ և 255–րդ հոդվածներով սահմանված կարգով կազմվել է քաղաքացի՝ Միհրան Վաչագանի Հակոբյանի կողմից Օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ մասով, նախատեսված վարչական իրավախախտում կատարելու վերաբերյալ արձանագրություն։ 2025 թվականի մարտի 05–ին բացահայտվել և արձանագրվել է, որ քաղաքացի՝ Միհրան Վաչագանի Հակոբյանի կողմից 48-րդ հոդվածի 2-րդ մասով կատարվել է իրավախախտում։ Քաղաքացի՝ Միհրան Վաչագանի Հակոբյանը արձանագրության կրկնօրինակը ստացել է, ստանալու փաստը հավաստվում է փոստային անդորրագրով։ Կազմված արձանագրության հիման վրա 2025 թվականի մարտի 21-ին ժամը 11։00-ին իրականցվել է վարչական վարույթի լսումներ։ Վարչական վարույթի լսումներին ներկա է գտնվել պատշաճ ծանուցված քաղաքացի Միհրան Վաչագանի Հակոբյանը և Վաչագան Միհրանի Հակոբյանը ։ Վարույթի ընթացքում Միհրանն Վաչագանի Հակոբյանը ներկայացրեց իր առարկությունը վարչական իրավախախտման վերաբերյալ կազմված արձանագրության և վարչական վարույթի վերաբերյալ։ Վարչական վարույթի ընթացքում առաջացան տարաբնույթ հարցեր արձանագրությանում նշված հողատարածքի վերաբերյալ։ Մասնավորապես՝ Միհրան Վաչագանի Հակոբյանը վարչական վարույթի լսումների ժամանակ հայտնեց և վարչական մարմնին ներկայացրեց թիվ ՎԴ5/0097/05/08 վարչական գործով վճռի օրինակը, համաձայն որի վճռվել է Կադաստրի պետական կոմիտեին պարտավորեցնել ընդունել բարենպաստ վարչական ակտ, կատարել սեփականության իրավունքի պետական գրանցում Միհրան Վաչագանի Հակոբյանի անվամբ Շիրակի մարզի Բագրավան գյուղում գտնվող ավտոշարասյան /գարաժ/, արհեստանոցի շենքի և պարսպապատված հողային տարածքի /1․20 հա/ նկատմամբ։ Միհրան Վաչագանի Հակոբյանի պնդմամբ արձանագրության մեջ նշված Անի համայնքի սեփականություն հանդիսացող 08-022-0007-0024 կադաստրային ծածկագրով հողամասը ենթակա է գրանցման Կադաստի պետական կոմիտեում, որի վերաբերյալ կներկայացնի հավելյալ ապացույցներ։ Ղեկավարվելով <<Վարչարարության հիմունքների ու վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի 1-ին մասի <<ա>> կետով և ելնելով վարչական վարույթի բազմակողմանիության, լրիվության և օբյեկտիվության սկզբունքից՝ որոշվեց վարչական վարույթը երկարաձգել և նշանակել մեկ այլ հերթի՝ լրացուցիչ ուսումնասիրություններ և ճշգրտումներ կատարելու համար։ 3․ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ Հաշվի առնելով վերոգրյալը, ղեկավարվելով՝ Օրենսգրքի 23-րդ հոդվածի 2-րդ կետի, 32-րդ, 34-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի, 37-րդ, 48-րդ, 281-րդ հոդվածի, 282-րդ հոդվածի 1-ին կետի, 283-րդ, 286-288-րդ, 298-րդ, 305-րդ և <<Նվազագույն ամսեկան աշխատավարձի մասին>> ՀՀ օրենքի 3-րդ հոդված, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 42–րդ հոդվածի 1–ին մասի 8–րդ կետով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 47-րդ, 55–րդ, 58–րդ հոդվածի 1–ին կետով, 59-րդ, 60-րդ, 69-րդ, 70-րդ, 71-րդ հոդվածների դրույթներով՝
1. Քաղաքացի՝ Միհրան Վաչագանի Հակոբյանին վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ վարչական վարույթը երկարաձգել և նշանակել 2025 թվականի ապրիլի 03-ին ժամը 11։00-ին:
2. Որոշման օրինակը եռօրյա ժամկետում ուղարկել քաղաքացի՝ Միհրան Վաչագանի Հակոբյանին։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում քաղաքացի` Միհրան Վաչագանի Հակոբյանին պատշաճ կարգով իրազեկելու պահից:
4. Սույն որոշումը կարող է գանգատարկվել քաղաքացի՝ Միհրա 5. ն Վաչագանի Հակոբյանի կողմից որոշման ուժի մեջ մտնելու օրվանից հետո երկամսյա ժամկետում՝ վարչական, կամ դատական կարգով: