ՀՀ կառավարությունն այսօր հաստատել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի իրականացման կարգը։
🔻«Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի իրականացման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծով սահմանվում է 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված՝ Ծրագրի պահանջներին բավարարող շահառուներին հավաստագրերի տրամադրման, հիփոթեքային վարկերի ամենամսյա վճարների (մայր գումարի և տոկոսագումարի) մարմանն ուղղված աջակցության գումարների տրամադրման և օգտագործման հետ կապված գործընթացները, ինչպես նաև աջակցության դադարեցման հիմքերը և ընթացակարգը:
🔻Շիրակի մարզի համայնքներում պարբերաբար հանդիպումներ են կազմակերպվում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների հետ՝ ծրագրի մասին պատշաճ տեղեկատվություն տրամադրելու, օգտվելու կարգը բացատրելու և առաջացած հարցերին պատասխանելու նպատակով։
💬«Բոլոր համայնքներում եղել ենք, հանդիպումներ ենք ունեցել մարզպետի աշխատակազմի, համայնքների ղեկավարների, վարչական պատասխանատուների, միասնական սոցիալական ծառայությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, տնայցեր են կազմակերպվել, որոնք կրելու են շարունակական բնույթ»,- նշել է Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը։ |