Այսօր: Երեքշաբթի, 1 Հուլիսի 2025թ.
Անիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 59
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 81-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԱՐՄԱՆ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Անի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
<<ԴԵՊԻ ՀԱՅՔ>> ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՐԱԼԻԿԻ ԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑԻ ՄԵԿ ՄԻՋԱՆՑՔԻ ԵՎ ԵՐԵՔ ԴԱՍԱՍԵՆՅԱԿՆԵՐԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԻՑ ՊԱՀԱՆՋՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի դրույթով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավարի և <<Դեպի Հայք>> հիմնադրամի գործադիր տնօրենի միջև 2025 թվականի մայիսի 30-ին ստորագրված համաձայնագիրը.

1. Տալ համաձայնություն՝ <<Դեպի Հայք>> հիմնադրամի կողմից Մարալիկի արվեստի դպրոցի շենքի մեկ միջանցքի և երեք դասասենյակների վերանորոգման ծրագրի իրականացմանը։ 2․ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի 2025 թվականի բյուջեի Գործառական դասակարգման բաժին 01, խումբ 06, դաս 01 (Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ) և տնտեսագիտական դասակարգման 4637 (Ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին) հոդվածից 1 300 000 (մեկ միլյոն երեք հարյուր հազար) ՀՀ դրամ հատկացնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի <<Մարալիկի Արվեստի դպրոց>> բյուջետային հիմնարկին՝ <<Դեպի Հայք>> հիմնադրամի կողմից իրականացվող արվեստի դպրոցի մեկ միջանցքի և երեք դասասենյակների վերանորոգման ծրագրով նախատեսված աշխատանքների վարձատրության /820 000 ՀՀ դրամ/ և ծրագրում ընդգրկված կամավորներին սննդով ապահովելու համար /480 000 ՀՀ դրամ/:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՐՄԱՆ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՄԱՆ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1
0242- 2-22-37
ani.shirak@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50840903@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner