Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Գագիկ Խաչատուրի Խաչատրյանի կողմից՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավարին ներկայացված 2024 թվականի մայիսի 10-ի դիմումը:
Ղեկավարելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 16-րդ մասի կետի, «Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 2-րդ, 3-րդ հոդվածների, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 37-րդ հոդվածի 1-ին կետի, 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի դրույթներով դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Անիի շրջանային ժողովրդական դատարանի 20․05․1994 թվականինօրինականուժիմեջմտած վճիռը, 21․05․1986 թվականին Անիի քաղաքային շրջանային խորհրդի գործկոմի N 5 որոշման հիման վրա տրված սեփականության վկայագիրը/գրանցման վկայական/ և հաշվի առնելով որ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Սառնաղբյուր բնակավայրի 15-րդ փողոց թիվ 11 հասցեում գտնվող 08-100-0067-0003 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում․
1. Վերականգնել գույքային իրավունքները և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի, Անի համայնքի, Սառնաղբյուր բնակավայրի 15-րդ փողոց թիվ 11 հասցեում գտնվող 08-100-0067-0003 կադաստրային ծածկագրով ըստ արխիվային փաստաթղթերի 0,2100 հեկտար,ըստ որակավորում ունեցող լիցենզավորված մասնագետի կողմից կազմված հողամասի հատակագծի տվյալների փաստացի 0,32180 հեկտար բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի և նրանում առկա մինչև 2001 թվականի մայիսի 15-ը կառուցված շինությունների նկատմամբ ճանաչել՝ Գագիկ Խաչատուրի Խաչատրյանի /ծնված 17․02․1956 թվականին, նույնականացման քարտ՝ 00698891, տրված 022-իկողմից 03․02․2016 թվականին/ սեփականության իրավունքը:
2. Հողամասի սահմանները որոշվում են համապատասխան որակավորում ունեցող մասնագետի կողմից կազմված և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով։
3․ Հողամասում առկա է 0,00653 հեկտար հողատարածք որը հանդիսանում է ընդհանուր համատեղ սեփականություն՝ իրավունքի պետական գրանցում ստացած անշարժ գույքի հետ/վկայականի համար 2570540/
4․Ուժըկորցրածճանաչել՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Սառնաղբյուր բնակավայրի 15-րդ փողոց թիվ 11 հասցեում գտնվող հողամասի և նրանում առկա մինչև 2001 թվականի մայիսի 15-ը կառուցված բնակելի տան, բնակելի նպատակային նշանակության շինությունների նկատմամբ քաղաքացու գույքային իրավունքները վերականգնելու մասին՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավարի 2024 թվականի դեկտեմբերի 13-ի՝ N 1033-Ա որոշումը։
5. Որոշումն ուժի մեջ է մտնում քաղաքացիներին սույն որոշման մասին պատշաճ ծանուցման պահից։