Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի դրոյթով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2007 թվականի հոկտեմբերի 31-ի N 787-Ն որոշումը․ 1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի <<Անիի համայնքապետարանի աշխատակազմ>> համայնքային կառավարչական հիմնարկի և համայնքային ենթակայության կազմակերպությունների մաշված և օգտագործման համար ոչ պիտանի գույքի դուրսգրման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |