Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 32-րդ կետի, 77-րդ հոդվածի 3-րդ մասի, 79-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ և 5-րդ կետերի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անիի համայնքի, պետական բյուջեների և դրամաշնորհային ծրագրի միջոցներով ձեռք բերված նոր գույքի մասով համայնքի ղեկավարի կողմից գույքագրման փաստաթղթերում կատարված փոփոխությունները․ 1․ Հաստատել՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անիի համայնքի, պետական բյուջեների և դրամաշնորհային ծրագրի միջոցներով ձեռք բերված նոր գույքի մասով համայնքի ղեկավարի կողմից գույքագրման փաստաթղթերում կատարված փոփոխությունները՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման հաջորդող օրվանից։ |