Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով, հաշվի առնելով <<Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն>> հասարակական կազմակերպության նախագահ՝ Արթուր Նաջարյանի 2025 թցականի հունիսի 5-ի N Ե106-06/25 գրությունը․ 1. Համայնքի ղեկավարի առաջարկությամբ, տալ համաձայնություն՝ Հայաստանի հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի սեփականությունը հանդիսացող Սառնաղբյուր բնակավայրի մշակույթի տան շենքի /հասցե՝ մարզ Շիրակ, Անի համայնք, Սառնաղբյուր բնակավայր, 1-ին փողոց 51 շենք / երկրորդ հարկի 35․0 քառակուսի մետր ներքին մակերեսով երկու աշխատասենյակները 2025 թվականի հուլիսի 1-ից 3 /երեք/ տարի ժամկետով անհատույց օգտագործման տրամադրել <<Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն>> հասարակական կազմակերպությանը /նախագահ Արթուր Նաջարյան/ <<Երիտասարդները գործելիս․ Հայաստանում երիտասարդների զորեղացման և առաջնորդության խթանման>> ծրագրի շրջանակներում Անի համայնքի Սառնաղբյուր բնակավայրում <<Երիտասարդական տարածք>> հիմնելու համար, որը նպատակաուղղված է համայնքի 13-35 տարեկան երիտասարդների կարողությունների զարգացման, ռեսուրսների, ծառայությունների, տարբեր հնարավորությունների հասանելիությանը, որտեղ երիտասարդները կկարողանան գտնել ոգոշնչում՝ ստեղծագործելու, գիտելիքներ և հմտություններ ձեռք բերելու, շփվելու, խաղալու և զվարճանալու հնարավորություններ։
2․ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավար՝ Ա․ Սարիբեկյանին․ Անհրաժեշտ պայմաններ ապահովել սույն որոշման 1-ին կետով նախատեսված ծրագրի պատշաճ կազմակերպման համար։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից։ |