Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, <<Հրապարակային սակարկությունների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի, 5-րդ հոդվածի, <<Գնահատման գործունեության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով, հիմք ընդունելով <<Ա․ Գ․ ԷՍԹԵՅԹ>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի սեփականությունը հանդիսացող 4 /չորս/ միավոր տրանսպորտային միջոցների շուկայական արժեքների գնահատման 2025 թվականի փետրվարի 14-ի N 02142521 հաշվետվությունը, 1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի սեփականությունը հանդիսացող սույն որոշման հավելվածում նշված շահագործման համար ոչ պիտանի թվով 4 /չորս/ միավոր տրանսպորատային միջոցները հրապարակային սակարկությունների միջոցով օտարել բաց աճուրդով:
2. Հաստատել սույն որոշման հավելվածով նախատեսված աճուրդով օտարվող տրանսպորատային միջոցների մեկնարկային գներն ու աճուրդի պայմանները՝ համաձայն հավելվածի: |