Այսօր: Կիրակի, 28 Ապրիլի 2024թ.
Անիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 3
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 248-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Անի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնք
ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1, 0242- 2-22-37, ani.shirak@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 մարտի 2024 թվականի N 248-Ա

ՎԱՐՉԱԿԱՆ ՏՈՒՅԺ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1. ՆԿԱՐԱԳՐԱԿԱՆ ՄԱՍ

ՀՀ Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավար՝ Արման Սարիբեկյանս, վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի (այսուհետ՝ օրենսգիրք) 275-րդ հոդվածով սահմանված կարգով, վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննության նախապատրաստելով, ղեկավարվելով՝ օրենսգրքի 2191 հոդվածով, 2024 թվականի մարտի 14–ին, ժամը 11։00-ին Մարալիկ քաղաքում, դռնբաց վարույթի ընթացքում, քաղաքացի՝ Սերյոժա Ավդալյանի (հասցե՝ ՀՀ Շիրակի մարզ, ք․Մարալիկ, Հաղթանակի փողոց, տուն 23) բացակայությամբ, օրենսգրքի 277–րդ հոդվածով սահմանված ժամկետների պահպանմամբ, 248–րդ հոդվածով սահմանված սկզբունքներով և 278–279–րդ հոդվածներով սահմանված կարգով քննելով՝ ՀՀ Շիրակի մարզի, Անիի համայնքապետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի, տուրիզմի, առևտրի, սպասարկման և գովազդի բաժնի աշխատակիցների կողմից 2024 թվականի մարտի 04–ին կազմված, քաղաքացի՝ Սերյոժա Ավդալյանի կողմից Օրենսգրքի 169․16–րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտում կատարելու վերաբերյալ արձանագրությունը և կից նյութերը, պարզեցի.

2․ ԳՈՐԾԻ ԼՈՒԾՄԱՆ ՀԱՄԱՐ ԷԱԿԱՆ ՓԱՍՏԵՐ ԵՎ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄՆԵՐ Անի համայնքապետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի, տուրիզմի, առևտրի, սպասարկման և գովազդի բաժնի աշխատակիցների կողմից ` Ա. Քոչարյանը, Մ․ Բրուտյան, Լ․ Գրիգորյանը իրենց պաշտոնեական պարտականությունները կատարելիս, 2024 թվականի մարտի 04–ին հայտնաբերել և օրենսգրքի 9–րդ, 251–րդ, 254–րդ և 255–րդ հոդվածներով սահմանված կարգով կազմել են քաղաքացի՝ Սերյոժա Ավդալյանի կողմից Օրենսգրքի 169․16-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտում կատարելու վերաբերյալ արձանագրություն։ 2024 թվականի մարտի 04–ին բացահայտվել և տեղում արձանագրվել է, որ քաղաքացի՝ Սերյոժա Ավդալյանի կողմից Մարալիկ քաղաքի, Ձերժինսկի փողոց 10 հասցեում առանց համապատասխան թույլտվության կատարվել է ոգելից խմիչքների և ծխախոտի վաճառք, որը նախատեսված է օրենսգրքի 169․16-րդ հոդվածով։ Քաղաքացի՝ Սերյոժա Ավդալյանը արձանագրության կրկնօրինակը ստացել է, ստանալու փաստը հավաստվում է նրա կողմից կատարված ստորագրությամբ։ Սերյոժա Ավդալյանի կողմից որևէ առարկություն չի ներկայացվել արձանագրության վերաբերյալ։ Քաղաքացի՝ Սերյոժա Ավդալյանը վարչական վարույթի լսումների օրվա, տեղի և ժամի մասին պատշաճ ծանուցվել է փոստային ծառայության կողմից: Քաղաքացի՝ Սերյոժա Ավդալյանի կողմից վարչական իրավախախտում կատարելու հանգամանքները ապացուցված են 2024 թվականի մարտի 04-ին պատշաճ կարգով կազմած արձանագրությամբ և կից ներկայացված նյութերով։ Օրենսգրքի 169․16-րդ հոդվածի համաձայն՝ Առանց թույլտվության ոգելից և (կամ) ալկոհոլային խմիչքների և (կամ) ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառք իրականացնելը, իսկ հանրային սննդի օբյեկտներում ոգելից և ալկոհոլային խմիչքների և (կամ) ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների իրացում իրականացնելը` առաջացնում են տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով: Սույն մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից մինչև չորսհարյուրապատիկի չափով: <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ Համայնքի ղեկավարը օրենքով սահմանված կարգով հսկողություն է իրականացնում առևտրի և հանրային սննդի ոլորտում։ Նկատի ունենալով վերոգրյալը՝ ամբողջությամբ հաստատված եմ համարում այն փաստը, որ քաղաքացի՝ Հասմիկ Ավդալյանի կողմից թույլ է տրվել վարչական իրավախախտում, որը նախատեսված է Օրենսգրքի 169․16-րդ հոդվածի առաջին մասով և առկա չէ Օրենսգրքի 247-րդ հոդվածով սահմանված՝ վարչական իրավախախտման վերաբերյալ գործի վարույթը բացառող որևէ հանգամանք։ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ

Հաշվի առնելով վերոգրյալը, ղեկավարվելով՝ Օրենսգրքի 23-րդ հոդվածի 2-րդ կետի, 32-րդ, 34-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի, 37-րդ, 48-րդ, 281-րդ հոդվածի, 282-րդ հոդվածի 1-ին կետի, 283-րդ, 286-288-րդ, 298-րդ, 305-րդ և <<Նվազագույն ամսեկան աշխատավարձի մասին>> ՀՀ օրենքի 3-րդ հոդված, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 42–րդ հոդվածի 1–ին մասի 8–րդ կետով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 55–րդ, 58–րդ հոդվածի 1–ին կետով, 59-րդ, 60-րդ, 69-րդ, 70-րդ, 71-րդ հոդվածների դրույթներով՝

1. Քաղաքացի՝ Սերյոժա Ավդալյանին ենթարկել վարչական պատասխանատվության, նշանակելով տուգանք՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով՝ 100․000 /մեկ հարյուր հազար/ Հայաստանի Հանրապետության դրամի չափով:

2. Որոշման օրինակը եռօրյա ժամկետում ուղարկել քաղաքացի՝ Սերյոժա Ավդալյանին։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում քաղաքացի` Սերյոժա Ավդալյանին պատշաճ կարգով իրազեկելու պահից:

4. Սույն որոշումը կարող է գանգատարկվել քաղաքացի՝ Սերյոժա Ավդալյանի կողմից որոշման ուժի մեջ մտնելու օրվանից հետո երկամսյա ժամկետում՝ վարչական, կամ դատական կարգով:

5. Սույն որոշմամբ նշանակված տուգանքը քաղաքացի Սերյոժա Ավդալյանի կողմից պետք է վճարվի սույն որոշումը նրան հանձնելու օրվանից ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում Անի համայնքապետարանի թիվ 900495101124 հաշվեհամարին, իսկ այդ որոշումը գանգատարկելու կամ բողոքարկելու դեպքում՝ գանգատը կամ բողոքը առանց բավարարման թողնելու մասին ծանուցման օրվանից ոչ ուշ քան տասնհինգ օրվա ընթացքում։ 6. Տուգանք նշանակելու մասին որոշման հարկադիր կատարումը իրականացվում է <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 88-րդ հոդվածի համաձայն։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԱՆ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1
0242- 2-22-37
ani.shirak@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50840903@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner